Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը 1 մլրդ ՀՀ դրամի և 10 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմսեր է թողարկում

Վերադարձ լուրերի բաժին

16:58 , 05 Մայիս 2017

Մայիսի 5-ին սկսվել է Կոնվերս Բանկի թողարկած կորպորատիվ պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխումը, ինչից հետո պարտատոմսերը ցուցակվելու են «Nasdaq OMX Armenia» ԲԲԸ կորպորատիվ պարտատոմսերի հարթակում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար:

Թողարկման ընդհանուր ծավալը կազմելու է 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար: Պարտատոմսերի առաջին տրանշի տեղաբաշխման ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար է: Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, շրջանառության ժամկետը՝ 24 ամիս , իսկ արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը տարեկան 5,75 տոկոս է:

«Այս թողարկմամբ Կոնվերս Բանկը կդիվերսիֆիկացնի իր պարտավորությունների պորտֆելը՝ ներգրավված միջոցները ուղղելով տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմանը»,-հայտնեց Կոնվերս Բանկի Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

« Պարտատոմսերը աշխարհում տարածված ներդրումային գործիքներից են, որոնք ավանդների համեմատ մի էական առավելություն ունեն: Դրանք ցանկացած պահի կարելի է վաճառել մասամբ կամ ամբողջությամբ՝ պահպանելով կուտակված տոկոսագումարները»,- ասաց Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարտատոմսերը երաշխավորված են Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից` ավանդների երաշխավորման ծավալներով:

Թողարկված պարտատոմսերի ռեեստրը վարելու է «Կապիտալ ինվեսթմենթս» ՓԲԸ-ն, որն իրականացնելու է նաև շուկա ստեղծողի գործառույթներ:
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ը բաժնետերերն են «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի-ն(80,94տոկոս), ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ Բի. ՎԻ. Ընկերությունը (14.06% ) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին (5 տոկոս):

Բանկը մատուցում է բանկային ծառայությունների ողջ տեսականին`վարկավորում, ավանդներ, վճարային քարտեր, ներդրումային և պահառուական ծառայություններ, հեռահար ծառայություններ, առցանց վճարումներ և այլն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀՀ բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերը զգալիորեն նվազել են

Հայաստանյան բանկերի կողմից ոչ ռեզիդենտներին տրված վարկերի ծավալը 2017 թվականի հուլիսի վերջին կազմել է 261.1 մլրդ դրամ

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են, սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։

«Ալյանս» ազատ տնտեսական գոտում կսկսվի «խելացի դրամապանակների» արտադրությունը

ՀՀ կառավարության այսօրվա որոշմամբ «Էռա թեքնոլոջիս» ՍՊԸ-ին կտրվի «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողի թույլտվություն: