Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը ստորագրել են Միկրո և ՓՄՁ ֆինանսավորման վարկային պայմանագիր

Վերադարձ լուրերի բաժին

17:27 , 28 Հունիս 2019

Կոնվերս Բանկը և Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ստորագրել են 6 մլն ԱՄՆ դոլար վարկային գծի պայմանագիր: Գումարն ուղղվելու է Հայաստանում Միկրո և ՓՄՁ վարկավորմանը:

«Պայմանագրի կնքմամբ մենք ազդարարում ենք ԵԶԲ-ի հետ երկարաժամկետ համագործակցության մեկնարկը: Այս ծրագիրը կընդլայնի մեր ֆինանսավորումը տնտեսության իրական հատվածում, աջակցելով Միկրո ու փոքր և միջին բիզնեսների զարգացմանը: Միկրո և ՓՄՁ-ներն օժտված են տնտեսական աճը խթանելու զարմանալի ունակությամբ: Նրանք ստեղծում են աշխատանքի նոր հնարավորություններ, խթանում են նորարությունները և ընդլայնում են հարկային բազան: Նրանք չափազանց կարևոր դեր ունեն երկրի արագ արդյունաբերականացման և զարգացման գործում», – ասել է Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

ԵԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006թ.՝ մասնակից պետությունների տնտեսական աճին, առևտրային, տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու և ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու նպատակով: Բանկի լիիրավ անդամներն են ՌԴ-ն, Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ղրղզստանը:

Կոնվերս Բանկը Հայաստանի առաջատար բանկերից է, որը մատուցում է բանկային համապարփակ ծառայություններ ինչպես անհատ, այնպես էլ կորպորատիվ հաճախորդներին: Միկրո և ՓՄՁ ֆինանսավորումը բանկի ռազմավարական առաջնային ուղղություններից է:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։