Invalid username or password
Գյումրիում տեղի ունեցավ Կոնվերս Բանկի աջակցությամբ կառուցված հերթական պրոֆեսիոնալ մարզահրապարակի բացման արարողությունը, որին մասնակցում էին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը, Կոնվերս Բանկի ներկայացուցիչներ, հյուրեր:
«Սա Գյումրիում բացված առաջին պրոֆեսիոնալ մարզահրապարակն է, որը մեր համաքաղաքացիներին հնարավորություն կընձեռի մարզվել միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններում: Վստահ եմ նաև, որ այն կդառնա գյումրեցի փոքրիկների ժամանցի նախընտրելի վայրերից մեկը»,- իր խոսքում ասել է Գյումրիի փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:
«Ողջունելի է, որ բանկը կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տիրույթում այսպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել, որը կնպաստի առողջ ապրելակերպին ու մասսայական սպորտի զարգացմանը: Նման նախագծերի իրականացումը գործընկեր համայնքների նկատմամբ տնտեսվարողների հոգածու վերաբերմունքի լավագույն դրսևորումներից է»,- ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Նշվել է, որ նախորդ տարի՝ մեկ այլ ծրագրի շրջանակում, Կոնվերս Բանկը աջակցել է Գյումրու երկու դպրոցում համակարգչային սենյակների ստեղծմանը, տեխնիկապես համալրմանը, իսկ դպրոցներից մեկում՝ նաև համակարգչային սենյակի նորոգմանը:
«Առաջիկայում՝ Նոր Հաճնում նման մարզահրապարակի բացմամբ մենք ավարտին կհասցնենք Հայաստանում և Արցախում 5 պրոֆեսիոնալ մարզահրապարակների կառուցման նախագիծը: Դրանք, գործարկման առաջին տարվա ընթացքում սպասարկելու է նախագծի մեր գործընկեր StreetWorkout հայաստանյան ֆեդերացիան, այնուհետև մարզահրապարակները անցնելու են համապատասխան համայնքների՝ Երևան, Շուշի, Գյումրի, Մեծամոր և Նոր Հաճն, հաշվեկշիռ»,- ասել է Կոնվերս Բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը:
Շիրակի մարզում Կոնվերս Բանկը ներկայացած է երեք մասնաճյուղով՝ «Գյումրի», «Կումայրի»և «Շիրակ»: Այս տարվա սեպտեմբերի մեկի դրությամբ, դրանց վարկային պորտֆելը կազմել է 5.8 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 28 տոկոսով: Միաժամանակ, Բանկը Շիրակի մարզում գյուղատնտեսության, զբոսաշրջության, զբոսաշրջային ենթակառույցների, սռևտրի և սպասարկման զանցի ընդլայնման և զարգացման նպատակով նախորդ տարի մշակել և ներդրել է«Գյումրի» և«Գյումրի ագրո» վարկատեսակները:
Դիտումներ 574
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:
Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:
Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: