Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը սկսել է դրամային և դոլարային պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Վերադարձ լուրերի բաժին

15:19 , 22 Հոկտեմբեր 2019

Հոկտեմբերի 17-ից Կոնվերս Բանկը սկսել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը, որի շրջանակում կտեղաբաշխվեն 5 մլն դոլար ընդհանուր արժեքով դոլարային և 1 մլրդ դրամ ընդհանուր արժեքով դրամային պարտատոմսեր: Դոլարային պարտատոմսերի անվանական արժեքը 100 ԱՄՆ դոլար է, տարեկան եկամտաբերությունը՝ 5.25%, իսկ դրամային պարտատոմսերի անվական արժեքը 100.000 ՀՀ դրամ է, տարեկան եկամտաբերությունը՝ 9.50%:

Պարտատոմսերի շրջանառման ժամկետը 36 ամիս է, տոկոսագումարի վճարման պարբերականությունը կիսամյակային է: Այս տեղաբաշխումը նպատակ ունի ապահովել Կոնվերս Բանկի պարտատոմսերի թողարկման շարունակականությունը՝ հաճախորդներին հնարավորություն ընձեռելով դրանք ձեռք բերել ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից: Տեղաբաշխման ավարտը նախատեսված է 2020 թվականի փետրվարի 28-ին:

Սա Կոնվերս Բանկի կողմից 2019 թ. պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումն է: Ավելի վաղ Բանկը տեղաբաշխել էր 1 մլրդ դրամ ընդհանուր ծավալով դրամային և 10 մլն դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսեր: Տեղաբաշխվող պարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն հասանելի է https://conversebank.am/hy/2019issue/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: