Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը նվազեցրել է հիպոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքը

Վերադարձ լուրերի բաժին

21:12 , 31 Հուլիս 2018

 

Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում, ինչպես նաև՝ Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով վերաֆինանսավորվող  վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը:

«Կարևորելով երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ Կոնվերս Բանկը հերթական անգամ վերանայել է  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Այսուհետև Բանկը այդ ծրագրի շրջանակներում վարկավորում է իրականացնելու տարեկան  7,5 տոկոս  դրույքաչափով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ըստ որում, վարկի սպասարկման համար հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու»,-ասել են Կոնվերս Բանկում:

Զուգահեռաբար նշվել է, որ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկեր Երևանում այսուհետ տրամադրվելու են  տարեկան 11, իսկ մարզերում՝ 10 տոկոս դրույքաչափով: Երևանում էներգաարդյունավետ ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկավորում է իրականացվելու 10 տոկոսով: Այս վարկատեսակների համար ևս վարկի սպասարկման հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու:

Մանրամասները՝ www.conversebank.am

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: