Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը ներկայացնում է նոր պրոդուկտ՝ արտերկրից դրամական փոխանցումներ ստացողների համար

Վերադարձ լուրերի բաժին

19:02 , 21 Նոյեմբեր 2017

 

Կոնվերս Բանկը արտերկրից պարբերաբար դրամային փոխանցումներ ստացող հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով:

Այսուհետ,  հաճախորդը, ստանալով Transfer քարտ,  կարող է արտերկրից փոխանցումը դրան հաշվեգրել՝ ուղարկելով հայտ ՀԾ-Ինտերնետ Բանկ համակարգով, transfer@conversebank.am էլեկտրոնային փոստով, զանգահարելով  010 511 292 հեռախոսահամարով կամ ուղարկելով տեքստային հաղորդագրություն conversebank-transfer Skype կամ +374 93 511 292 Viber / WhatsApp օգտատիրոջը:

Զուգահեռաբար Transfer քարտով փոխանցումներ ստացող  հաճախորդները կարող են օգտվել Բանկի՝ հոկտեմբերին գործարկած ակցիայի ընձեռած հնարավորությունից: Դրա շրջանակներում ևս Կոնվերս Բանկը հաճախորդներին է առաջարկում փոխանցված գումարները ստանալ Տրանսֆեր վճարային քարտերով և օգտվել արժույթի՝ արտոնյալ պայմաններով  փոխարկման հնարավորությունից:

«Մասնավորապես, մինչև դեկտեմբերի 30-ը  դոլարը կփոխարկվի բանկում գործող կանխիկի առքի փոխարժեքից 1, եվրոն՝ 2 դրամով, իսկ ռուբլին՝ 10 լումայով ավելի բարձր փոխարժեքով»,- հայտնել են Կոնվերս բանկում:

Զուգահեռաբար,  վերջին երկու ամիսներին նվազագույնը 200000 դրամ ընդհանուր գումարի 3 և ավելի փոխանցում ստացած հաճախորդներին ակցիայի շրջանակներում մինչեւ 500 հազ. դրամի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն է ընձեռվելու, իսկ MasterCard Standard  քարտ է տրամադրվելու գործող սակագնից 50%-ով ցածր գնով և սպասարկման վճարով:

Ակցիայի շրջանակում հաճախորդներին Transfer քարտ է տրամադրվում անվճար՝ այդ թվում առցանց:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Վրիպակ է եղել. ռուսական կողմի հետ որևէ խնդիր չկա». Ջրպետկոմի նախագահ

Ըստ Արսեն Հարությունյանի՝ բանակցություններն իրանական կողմի հետ շարունակվում են, իսկ ռուս սահմանապահները որևէ կապ չունեն այս ամենի հետ

Վայքի հիվանդանոցը վերազինվել է նոր սարքավորումներով՝ «Լիդիան Արմենիայի» աջակցությամբ

Ընդհանուր առմամբ, ընկերությունը հիվանդանոցի վերազինման համար տրամադրել է 100 հազար դոլարին համարժեք դրամ։

ՍԱՊԾ-ն վտանգավոր թռչնամիս է հայտնաբերել շուկայում (ցանկ)

Սպառողներին տեղեկացնում ենք, որ նշված խմբաքականակները ճանաչվել են վտանգավոր և սննդում օգտագործման համար պիտանի չեն՝