Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը ներդրել է Շիրակի մարզի զարգացմանը միտված երկու վարկային պրոդուկտ

Վերադարձ լուրերի բաժին

15:56 , 18 Փետրվար 2019

Կոնվերս Բանկը տեղեկացնում է, որ Շիրակի մարզում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների զարգացման նպատակով Կոնվերս Բանկը ներդրել է «Գյումրի» և «Գյումրի ագրո» վարկային պրոդուկտները: Դրանցից առաջինի՝ ՓՄՁ ֆինանսավորման «Գյումրի» պրոդուկտի շրջանակում նախատեսվում է տարածաշրջանում զբոսաշրջության (ներառյալ զբոսաշրջային ենթակառույցները), առևտրի ու սպասարկման ոլորտներում ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Start-Up ֆինանսավորում:

Վարկավորումն իրականացվում է երեք արժույթով. դրամով՝ սկսած տարեկան 10.5 %, դոլարով՝ 8%, իսկ եվրոյով՝ 6 % դրույքաչափով: Վարկի մարման ժամկետը մինչև 120 ամիս է: Start-Up նախագծերի համար սահմանված է նաև մայր գումարի մարման՝ 24 ամիս արտոնյալ ժամկետի հնարավորություն:

«Պրոդուկտը հաճախորդներին է առաջարկվելու որպես բանկային ծառայությունների համալիր փաթեթի մի մաս, որի շրջանակում վարկառուներին կտրամադրվի Բանկի այլ ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորություն: «Գյումրի» վարկատեսակի շահառուների համար անվճար կլինի Կոնվերս Բանկի Intenet banking, Mobile banking ծառայությունների տրամադրումը, Կորպորատիվ քարտերի տրամադրումն ու սպասարկումը, PՕS տերմինալներ տեղադրման դեպքում մեկ տարի սպասարկման վարձ չի գանձվի և այլն»,- b4b.am-ին ասացին են Կոնվերս Բանկում:

Գործարկված «Գյումրի ագրո» վարկատեսակով իրականացվելու է մինչև 84 ամիս մարման ժամկետով գյուղվարկավորում՝ դրամային վարկերի դեպքում` սկսած 10.5%, իսկ ԱՄՆ դոլարով՝ 8 % տարեկան տոկոսադրույքով:

«Ներդրվող բանկային պրոդուկտներից կարող են օգտվել բոլոր այն անձինք, ովքեր ցանկություն կհայտնեն ներդրումներ իրականացնել Շիրակի մարզում: Ծրագրի պոտենցիալ շահառուներից կարևորում ենք հատկապես արտերկրում գործունեություն ծավալող Շիրակի մարզից գործարարներին, ովքեր մտադիր են վերադառնալ և իրենց գործունեությունը սկսել տարածաշրջանում: Ըստ որում, ՓՄՁ վարկավորման պարագայում մենք պատրաստակամ ենք ոչ միայն ֆինանսավորել ներդրումային ծրագրերը, այլև դրանց իրականացման ողջ ընթացքում տրամադրել անվճար բիզնես խորհրդատվություն», -ասել են Կոնվերս Բանկում:
Նման պրոդուկտների ներդրման մտադրության մասին Կոնվերս Բանկը հայտարարել էր ամիսներ առաջ՝ Բանկի Խորհրդի՝ Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ:
ՓՄՁ վարկավորման «Գյումրի» և «Գյումրի Ագրո» վարկատեսակների մանրամասները՝ համապատասխանաբար https://www.conversebank.am/hy/gyumriloan/ և https://www.conversebank.am/hy/gyumriagroloan/ հղումներով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը:

2020թ. սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 1.4%

ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ արտաքին հատվածից ՀՀ-ում գնաճային միջավայրի վրա ազդեցություն չի սպասվում: