Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոնվերս Բանկը միացել է ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրին

Վերադարձ լուրերի բաժին

16:27 , 17 Մայիս 2019

Կոնվերս Բանկը միացել է Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Կին ձեռներեցներ» ծրագրին: Այս մասին հայտարարվել է ՀԲԸՄ հիմնադրման 113-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում կազմակերպված տոնավաճառի ժամանակ:

Տոնավաճառում ներկայացված էր «Կին ձեռներեցներ» ծրագրի մասնակիցների արտադրանքը՝ սնունդ, հուշանվերներ, հագուստ, աքսեսուարներ, խեցեղեն, ձեռագործ խաղալիքներ և այլն: «Կոնվերս Բանկի ներկայությունը շատ ոգևորիչ է: Մենք մեծապես քաջալերված և ոգեշնչված ենք մեր գործընկերությունից և համոզված ենք, որ այն շատ արդյունավետ և արգասաբեր է լինելու»,-ներկայացնելով ծրագրի նոր գործընկերոջը, ասել է ՀԲԸՄ Հայաստանյան գրասենյակի տնօրեն Դալար Կազանջյանը: Նշվել է, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում Արցախում դասընթացների կազմակերպումը հնարավոր է դարձել արգենտինահայ գործարար Էդուրադո Էռնեկյանի կողմից հիմնադրված «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ:

«Կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում ՀԲԸՄ և Կոնվերս Բանկի համագործակցությունը ընթանալու է մի քանի ուղղությամբ: «Կանանց պատկանող կամ կանանց կողմից կառավարվող բիզնեսին աջակցությունը, նրանց համար պրոդուկտների մշակումն ու գործարկումը մշտապես եղել է Բանկի ուշադրության կենտրոնում: ՀԲԸՄ համագործակցության շրջանակում մենք ոչ միայն պատրաստ ենք մասնակիցներից յուրաքանչյուրին առաջարկել բանկային ծառայությունների համալիր փաթեթ՝ արտոնյալ պայմաններով, այլև խորհրդատվություն բիզնեսի կայացման և զարգացման ողջ ընթացքում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում նաև դառնալ կամուրջ արտադրող կանանց և առևտրի, սպասարկման, ծառայությունների ոլորտում մեր գործընկերների միջև՝ նպաստելով նրանց արտադրանքի իրացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Արթուր Նահապետյանը:

7
Տոնավաճառի շրջանակում Կոնվերս Բանկի ներկայացուցիչները ցանկացողներին նվիրել են Womans քարտեր, ինչպես նաև պատասխանել են Բանկի հետ համագործակցության հնարավորություններին առնչվող հարցերի:

Տեսանյութը՝ ստորև

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ի՞նչ պետք է իմանա իրավաբանական անձը Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից Հայաստան ավտոմեքենա ներմուծելիս

Երեք տարեկանից բարձր ավտոմեքենաների մաքսատուրքի հաշվարկի դեպքում հաշվի է առնվում նաև շարժիչի աշխատանքային ծավալը: Այսինքն` մաքսատուրքը հաշվարկվում է ավտոմեքենայի մաքսային արժեքից` սահմանված տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան շարժիչի աշխատանքային ծավալի և սահմանված դրույքաչափի արտադրյալը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Երկուստեք կարևորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից: