Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը մասնակցել և աջակցել է Երևանի վազքի մարաթոնին

Վերադարձ լուրերի բաժին

13:58 , 22 Հոկտեմբեր 2018

Կոնվերս Բանկը աջակցությամբ հոկտեմբերի 21-ին կայացավ Երևանի վազքի մարաթոնը: Հանրության շրջանում այս միջոցառման նկատմամբ մեծ հետաքրքրության շնորհիվ մարաթոնն ընդգրկվել էր Երևանի 2800-ամյակի միջոցառումների ցանկում:

«Կոնվերս Բանկը կարևորում է առողջ ապրելակերպի խրախուսումը՝ պարբերաբար մասնակցելով ու ֆինանսավորելով սպորտի հանրայնացմանն ուղղված տարբեր ծրագրեր: Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում, այս տարի, մեր աջակցությամբ է անցկացվել նաև Yerevan Spring Run-ը: Իսկ մեկ այլ նախաձեռնության շրջանակներում Երևանում, մարզերում և Արցախում մարզահրապարակների շինարարություն է սկսվել»,- ասել է Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարինա Վոլկովան՝ հավելելով, որ Երևանի Վազքի մարաթոնի կազմակերպմանը Կոնվերս Բանկը աջակցել է նաև նախորդ տարի:

Այս տարի մարաթոնին մասնակցել է մոտ 2500 վազորդ: Երեւանի մարաթոնի մասնակիցները, ըստ տարիքային խմբերի և փորձառության, մրցել են հինգ վազքատարածություններում՝ երեխաների հաղթահարել են 1կմ, սկսնակ վազորդները՝ 5կմ և 10 կմ, իսկ փորձառու վազորդները՝ 31.1 կմ և 42.2 կմ վազքուղիները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

UCOM-ն առաջարկում է ձեռք բերել Alcatel 1S սմարթֆոնն ու նվեր ստանալ TWS Hiper Oki ականջակալներ

Ucom ընկերությունն առաջարկում է ձեռք բերել 2021թվականի արտադրության Alcatel 1S սմարթֆոնն ամսական ընդամենը 2000 դրամով և ստանալ նվեր` TWS Hiper Oki վարդագույն և կապույտ անլար ականջակալներից մեկը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության  19-րդ միջոցառման շրջանակներում

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ COVID19-ի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում, հայտարարում է փոքր բիզնեսի վարկավորման և այս սեգմենտի հաճախորդների բիզնես-ծրագրերին օժանդակություն ցուցաբերելու մասին:

EURO 2020-ի ընթացքում UCOM-ի բաժանորդները կմասնակցեն UMETER քվեարկություն-խաղարկությանը

Քվեարկությանը միացած բոլոր բաժանորդները կմասնակցեն յուրաքանչյուր ուրբաթ օրն ացկացվող խաղարկությանը, որի ընթացքում պատահականության սկզբունքով կընտրվեն 80 հաջողակներն, ովքեր և կստանան սպասված նվերը: Խաղարկությունը կցուցադրվի Ucom TV ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով: