Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը հրաժարվում է պլաստիկի օգտագործումից

Վերադարձ լուրերի բաժին

22:09 , 16 Դեկտեմբեր 2019

Կոնվերս Բանկը մտադիր է առաջիկայում ամբողջապես հրաժարվել պլաստիկի օգտագործումից՝ դառնալով նման նախաձեռնությամբ հանդես եկած առաջին ֆինանսական կառույցը Հայաստանում: Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են վերջերս՝ Բանկի Գլխամասում և Հաճախորդների սպասարկման գրասենյակում, որտեղ պլաստիկ բաժակների փոխարեն ներկայում օգտագործվում են թղթից բաժակներ, թափոնի տեսակավորում է իրականացվում: Օգտագործումից հետո թափոնը վերամշակման է ենթարկվում:

«Շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված նախագծերը մշտապես Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում են և հանդիսանում են Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը: Նշված ծրագրի իրականացման շրջանակում աստիճանաբար պլաստիկ բաժակների օգտագործումը կդադարացվի նաև Բանկի մասնաճյուղերում, իսկ գործընկեր ԱՅ ԷՍ ԷՍ ԴԻ կազմակերպությունը կզբաղվի աղբի տեսակավորմամբ, վերամշակմամբ ու կրկնակի օգտագործման հարցերով»,-ասել են Կոնվերս Բանկում:

Բանկը կարևորում է նաև իր գործընկեր համայնքներում միջավայրի պաշտպանության անհրաժեշտությունը: Այսօր քննարկվում է այդ բնակավայրերում աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների ստեղծմանն աջակցության հարցը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:

15.01.2021: Շաբաթական ամփոփ տվյալներ

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

«ՄՈԳՈ»-ից վերադարձման ենթակա գումարների մասին

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։