Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը հայտարարում է ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետանց վարկերի դիմաց կուտակված տույժերի և տուգանքների համաներման ծրագրի մեկնարկի մասին

Վերադարձ լուրերի բաժին

15:56 , 11 Հուլիս 2018

 

Արձագանքելով  Հարկային օրենսգրքի վերջին փոփոխություններին, Կոնվերս Բանկը որոշում  է կայացրել  զիջելու  ֆիզիկական անձ հաճախորդների՝ 2018թ. մայիսի 31-ի դրությամբ 271 և ավել օր ժամկետանց  անհուսալի դասակարգված  վարկերի գծով հաշվարկված տույժերը՝  վարկառուի հետ համաձայնեցված ժամանակացույցով վարկի մայր գումարը և հաշվարկված տոկոսները վճարելու պայմանով:

Բանկը պատրաստակամություն է հայտնում նշված վարկերը վերավարկավորել՝ մինչեւ 7 տարի մարման ժամկետով, հաշվի առնելով պարտավորության մեծությունը, դրամական հոսքերը, դրանց սեզոնայնությունը և առաջարկվող ապահովվածությունը: Ակնկալում ենք, որ նոր, համաձայնեցված ժամանակացույցով վարկային պարտավորությունները պատշաճ կատարող հաճախորդները կվերականգնեն իրենց վարկային պատմությունը և կընդլայնեն Բանկի հետ համագործակցելու և նոր պրոդուկտներից օգտվելու հնարավորությունները:

Գործընթացը սկսելու համար անհրաժեշտ է մինչեւ 2018թ. տարեվերջ դիմել Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ մայր գումարի ու հաշվեգրված տոկոսների մարման ժամանակացույցը  քննարկելու համար։

Բանկից տեղեկացրեցին նաև, չնայած Հարկային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները վերաբերվում են ֆիզիկական անձանց վարկերին, մշակում է վարկային պարտավորությունների վերակառուցման  ծրագիր, որը կտարածվի նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ մինչև 20 մլն դրամ պայմանագրային գումարով անհուսալի դասակարգված  վարկերի վրա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Շահավետ ավանդ՝ Կոնվերս Բանկի 25-ամյակի կապակցությամբ

Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդ:

ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարությունը՝ միջնորդ կազմակերպությունների միջոցով վարկեր ձևակերպելու դեպքերի մասին

Վերջիններս, օգտվելով հաճախորդների վստահությունից և գցելով հաճախորդներին մոլորության մեջ, խոստանում են աջակցություն՝

Հայաստանն ավելի շատ չիր է ներմուծում, քան արտահանում (գծապատկեր)

2017 թվականին Հայաստանից արտահանվել է 126.8 տոննա չիր՝ 587.2 հազար դոլար մաքսային արժեքով