Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը կրկին մրցանակի է արժանացել

Վերադարձ լուրերի բաժին

11:37 , 08 Փետրվար 2017

Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» Ֆոնդային բորսայի՝ փետրվարի 3-ին կայացած  մրցանակաբաշխության «ՍՎՈՓ և Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2016»  անվանակարգում: Իսկ  «Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016>> անվանակարգերում լավագույնն է ճանանչվել Կոնվերս  Բանկի գանձապետ Հասմիկ  Մաթևոսյանը:

Մրցանակաբաշխությունը անցկացվում է արդեն յոթերորդ տարին:  Մրցանակակիրները որոշվում են՝ հաշվի առնելով «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը եւ արդյունավետությունը: Յուրաքանչյուր անվանակարգում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ներկայացված են եղել  2-3 թեկնածու, բացի  <<Բորսայի Լավագույն առևտրի մասնակից գործընկեր 2016»-ից, որին մասնակցել են բոլոր դիլերները:

«Նախորդ տարի Կոնվերս Բանկը հաղթող էր ճանաչվել  մեկ անվանակարգում՝ «ՍՎՈՓ և Ռեպո  հարթակի լավագույն մասնակից 2015» : Այս տարի բանկը ներկայացված էր 2  անվանակարգում: Եվ երկուսում էլ հաղթել է՝ վերահաստատելով առաջատարի դիրքերը: Դա ոչ միայն գոհացուցիչ է, այլև  պարտավորեցնող: Մենք վստահ ենք, որ մեր Թիմը՝ իր գործակցված աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և Բորսայում ակտիվության շնորհիվ կկարողանա նվաճված դիրքերը  պահպանել նաև այս տարի»,- ասացին բանկում:

Նշենք, որ «Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին՝  Բորսայի տարբեր հարթակներում առավելագույնս ներգրավված, ինչպես նաև Հայաստանում կապիտալի և արտարժութային շուկայի զարգացման ու կատարելագործման միջոցառումներին մասնակցող, մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին խրախուսելու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: