Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը կրկին հանդես է եկել որպես ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան գործընկեր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

19:02 , 12 Ապրիլ 2019

Կոնվերս Բանկը « Արգենտինական գինու շաբաթ»-ի շրջանակում հանդես է եկել որպես Հայաստանում Արգենտինայի դեսպանատան գործընկեր:

«Կոնվերս Բանկն ակտիվորեն ներգրավված է հայ-արգենտինական միջմշակութային կապերի սերտացման, տնտեսական համագործակցության խորացման, ճանաչողական նախագծերում և այս առումով Հայաստանում Արգենտինայի դեսպանատան նախաձեռնությունների ակտիվ աջակիցներից և մասնակիցներից է: Գործակցության շրջանակում Արգենտինական գինու շաբաթվա կապակցությամբ մենք հանդես ենք գալիս ամենամյա ավանդական ակցիայով: Ապրիլի 15- 21-ը, Բանկի գործընկերային ցանցում արգենտինական գինու ձեռքբերման և Բանկի ՊՕՍ տերմինալներով վճարման դեպքում քարտապանները կստանան գործարքի/ների գումարի 15 տոկոսի չափով վերադարձ», -ասել են Բանկում:

Բանկում նշել են նաև, որ նախորդ տարի Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ գործակցության շրջանակում Կոնվերս Բանկն աջակցել է նախաձեռնությունների, որոնցից կարևորվել են հատկապես Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացումը և «Արգենտինական տանգոյի շաբաթ»-ի անցկացումը:

Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2019/04/12/argentineweek/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: