Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է KBC  բանկի Euro STP Excellence Award մրցանակին

Վերադարձ լուրերի բաժին

16:01 , 11 Փետրվար 2019

Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Excellence Award  մրցանակի:

Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V.  բանկի  այս հեղինակավոր մրցանակը  Կոնվերս Բանկին է շնորհվել «միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի  ապահովման համար» : Միևնույն ժամանակ, այն վկայում է Բանկի կողմից մատուցվող գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:

«Կոնվերս բանկը հետևողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը՝ այդ թվում միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ  SWIFT համակարգով Եվրո արժույթով փոխանցումների 99.96%-ը  Բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V.  բանկի  հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով ևս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում» ,-նշել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տիգրան Խաչատրյանը և ՀԲ թիմը քննարկել են «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի ընթացքը

Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նախարար Խաչատրյանի հետ քննարկել են նաև արտահանման խթանման միջոցառումների և ներդրումների աջակցման պետական իրավասու մարմինների գործունեությունը և առաջիկա ծրագրերը:

Իրավաբանների նախաձեռնությունն ուղղված է Հայաստան նոր ներդրումների ներգրավմանը

«Անձնական իրավաբան» ծառայության մասնագետները մշակել են «Քաղաքացիության մասին» և հարակից օրենքների փոփոխության նախագիծ: