Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է միջազգային մրցանակի

Վերադարձ լուրերի բաժին

17:21 , 12 Փետրվար 2018

Կոնվերս Բանկը միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և աննախադեպ աճի շնորհիվ արժանացել է բելգիական KBC Bank N.V. առաջնակարգ բանկի որակի գերազանցության “Euro STP Excellence Award 2017” մրցանակին: Մրցանակը Բանկին շնորհվել է  «փոխանցումների 99,93%-ն առանց մարդկային միջամտության իրականացնելու համար: Այս ձեռքբերումը վկայում է այն մասին, որ մրցանակի արժանացած կազմակերպության կողմից փոխանցումների ոլորտում գործադրված ջանքերի շնորհիվ, վերջինիս հաջողվել է ապահովել գործառնական գերազանցության չափազանց բարձր մակարդակ»:

Այս հեղինակավոր մրցանակը վկայում է այն մասին, որ Բանկի կողմից մատուցվող ծառայությունները համապատասխանում են միջազգայնորեն ընդունված որակի բարձր չափանիշներին: Փոխանցումները մշակվում են բացառապես ավտոմատ կերպով՝ առանց մարդկային միջամտության, ինչն ապահովում է փոխանցված գումարի շահառուին հասնելու մաքսիմալ արագություն:

«Սա կրկնակի ձեռքբերում է մեզ համար, քանի որ 2017թ.-ի ընթացքում SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների արձանագրված զգալի քանակային աճին զուգահեռ կարողացել ենք պահպանել որակի սահմանված բարձր մակարդակը»,- ասաց Կոնվերս Բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

KBC Bank N.V. առաջատար բելգիական բանկի և Կոնվերս Բանկի միջև համագործակցությունը ունի ավելի քան տասնամյա պատմություն, որը ներառում է ինչպես թղթակցային հարաբերությունների, այնպես էլ առևտրի ֆինանսավորման ոլորտը՝ տարեցտարի արձանագրելով փոխգործակցության ընդլյանման կայուն առաջընթաց:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարության նիստ (ուղիղ միացում)

ՀՀ կառավարության նիստին կարող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

Մրցաշարին մասնակցում են լրագրողների թիմեր Ռուսաստանից, Լիտվայից, Լատվիայից, Վրաստանից, Ուկրաինայից եւ Բելառուսից

Ինչպես է ազդել թավշյա հեղափոխությունն ապրիլ ամսվա տնտեսական ցուցանիշների վրա

Հիշեցնենք, որ ապրիլի 2-րդ կեսը և հատկապես վերջին շաբաթը նշանավորվեց թավշյա հեղափոխության ակտիվ պրոցեսներով