Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կոնվերս Բանկը» կղեկավարի Արթուր Հակոբյանը

Վերադարձ լուրերի բաժին

13:38 , 27 Օգոստոս 2016

«Կոնվերս Բանկում» ղեկավարի փոփոխություն է տեղի ունեցել. բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնում նշանակվել է Արթուր Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է «Կոնվերս Բանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Արթուր Գառնիկի  Հակոբյանը ծնվել է 1969 թվականի հունիսի 24-ին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ 1987-1989թթ․ զինվորական ծառայություն է անցել ԽՍՀՄ զինված ուժերում։  Այնուհետև  սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը`  ստանալով  տնտեսագետ-մաթեմատիկոսի որակավորում։ Հետագայում սովորել է Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցում և ստացել Գործարար կառավարման մագիստրոսի (Executive MBA) որակավորում։

Ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձ հայաստանյան ֆինանսաբանկային ոլորտում: 1996թ.-ից իր աշխատանքային գործունեությունը սկսելով  ՀՀ ֆինանսների, ապա վերակազմավորված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում՝ մինչև  2000թ. այդ գերատեսչությունում զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ:

2000-թ.-ից սկսվել է նրա  աշխատանքային գործունեությունը ՀՀ բանկային համակարգում: 2000թ.-ի հունվարից մինչև 2002թ.-ի մայիսը հանդիսացել է «Հայխնայբանկի» գործադիր տնօրենի տեղակալը, հետագայում՝ մինչև 2006թ.-ի օգոստոսը աշխատել է «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնում։

2006թ.-ի հոկտեմբերից Արթուր Հակոբյանն աշխատել է «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ»  գործադիր տնօրեն-վարչության նախագահի տեղակալի, 2009-ից մինչև 2012թ՝․նույն բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահի առաջին տեղակալի պաշտոններում: 2012-2014թթ. ապրիլ ամիսը հանդիսացել է «Կոնվերս Բանկի գործադիր տնօրենի, վարչության նախագահի առաջին տեղակալը։

2014-ից մինչև 2016թ –ի օգոստոսը զբաղեցրել է «Դիլիջան Ինտերնեշնլ Սքուլ Փրոփերթիզ» և «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամների գործադիր տնօրենի պաշտոնը, ինչպես նաև ղեկավարել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի Դիլիջանի զարգացման ծրագիրը։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բնակվարձերը Հայաստանում նվազել են. պաշտոնական վիճակագրություն

Բնակարանի վարձակալման փաստացի ամսական վճարները 2017 թվականի նոյեմբերին՝ 2016 թվականի դեկտեմբերի համեմատ, նվազել են 0.3%-ով

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Դեկտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են

Ամանորին ընդառաջ դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող ոչ կանոնավոր չվերթները

Ստորև ներկայացված է ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: