Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի տոմս

Վերադարձ լուրերի բաժին

15:21 , 29 Մարտ 2018

 

Կոնվերս Բանկը՝ «Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի շրջանակներում, իր Mastercard և Maestro  քարտապաններին է առաջարկում կատարել անկանխիկ գնումներ և UEFA Չեմպիոնների Լիգայի՝ Կիևում կայանալիք  եզրափակիչ խաղին գտնվելու հնարավորություն  ստանալ:

Ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով և դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել այն Mastercard և  Maestro քարտապանները, որոնք ակցիայի շրջնակներում՝ 2018թ.-ի մարտի 26-ից մայիսի 10-ը ներառյալ կկատարեն առնվազն  25 անկանխիկ գործարք  նվազագույնը 400,000 ՀՀ դրամի կամ համարժեք արտարժույթի:

«Ակցիայի շրջանակներում կխաղարկվի UEFA Չեմպիոնների Լիգայի եզրափակչի 1 տոմս երկու հոգու համար և ուղևորություն դեպի Կիև: Ակցիայի շրջանակներում առավելագույն գումարի և քանակի գործարքներ կատարած ևս 9 քարտապան կստանան  դրամական պարգև», –  ասացին բանկում:

«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի  10-ն է:

Մանրամասները ՝ http://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2018/03/14/uefa/  հղմամբ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: