Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը ժամկետից շուտ ավարտել է պարտատոմսերի հերթական տեղաբաշխումը

Վերադարձ լուրերի բաժին

17:20 , 23 Դեկտեմբեր 2019

Կոնվերս Բանկը հայտնում է, որ ավարտել է 1 մլրդ դրամ անվանական արժեքով դրամային և 5 մլն ԱՄՆ դոլար անվանական արժեքով դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը: Սա այս տարվա ծրագրային ազդագրի շրջանակներում իրականացվող տեղաբաշխումների երկրորդ փուլն էր:

Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,5% և 5,25%: Շրջանառության ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

«Պարտատոմսերի հերթական տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից ավելի քան երկու ամիս շուտ, ինչը վկայում է Կոնվերս Բանկի ֆինանսական այդ գործիքի նկատմամբ հետաքրքրության մասին: Ընդհանուր առմամբ, այս տարի Բանկն իրականացրել է պարտատոմսերի չորս տեղաբաշխում երկու փուլով՝ զգալիորեն ավելացնելով դրամային պարտատոմսերի մասնաբաժինը պորտֆելում: Բանկի պարտատոմսերի պորտֆելը համարժեք է մոտ 20 մլրդ դրամին: Նման շարունակական թողարկումների շնորհիվ Բանկը Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայի առաջատարներից է»,- ասել են Կոնվերս Բանկում: Տեղաբաշխված պարտատոմսերը ցուցակման կներկայացվեն Հայաստանի ֆոնդային բորսա՝ երկրորդային շուկային խորություն հաղորդելու համար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկն առաջատար է POS վարկերի քանակով

2020թ.-ի արդյունքներով Յունիբանկը տրամադրված POS վարկերի քանակով զբաղեցրել է առաջատար դիրք: Բանկին բաժին է ընկնում POS վարկավորման շուկայի մոտ 20% -ը:

«Գալաքսի» ընկերությունների խումբը 2020 թվականին ավելի քան 11,5 միլիարդ դրամի հարկային վճարումներ է կատարել

«Գալաքսի» ընկերությունների խումբը իր ապրանքների ու ծառայությունների միջոցով մուտք է գործում ամեն երրորդ տնային տնտեսություն Հայաստանում, և համայնքի պրոֆիլը 18-55 տարեկան ակտիվ ՀՀ քաղաքացիներն են: Տնտեսական և սոցիալական ազդեցության զեկույցն ամբողջությամբ հասանելի է այստեղ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի և Ucom ընկերության համագործակցությունը

Ucom ընկերության հետ համագործակցության շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են ձևակերպել ապառիկ վարկեր Ucom-ի 78 վաճառքի և սպասարկման կենտրոններում և ձեռք բերել ապրանքներ առանց Բանկ այցելելու: