Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը դրամային և դոլարային պարտատոմսերի տեղաբաշխում է իրականացնում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:53 , 15 Ապրիլ 2019

Կոնվերս Բանկը հայտարարում է միաժամանակ երկու արժույթով՝ դրամով և դոլարով, պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին:

Թողարկման շրջանակներում նախատեսվում է տեղաբաշխել 1 մլրդ դրամ ծավալով դրամային և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով դոլարային պարտատոմս: Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 9,75% և 5,5%: Շրջանառման ժամկետը 36 ամիս է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

«Կոնվերս Բանկը 2017թ-ից շարունակաբար իրականացնում է պարտատոմսերի թողարկումներ և այսօր թողարկված պարտատոմսերի պորտֆելով շուկայի առաջատարներից է: Վերջին երեք տարիներին տարբեր արժույթներով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո, տեղաբաշխվել է մոտ 17 մլրդ դրամին համարժեք գումարով պարտատոմս: Բանկի կողմից թողարկված պարտատոմսերը մեծ պահանջարկ ունեն թե ինստիտուցիոնալ ներդրողների, թե ֆիզիկական անձ հաճախորդների կողմից: Շուկայի պահանջները բավարարելու նպատակով այս թողարկումները կրելու են շարունակական բնույթ »,- ասել է Կոնվերս բանկի Ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը:

Պարոն Հակոբյանը նշել է, որ պարտատոմսերը խնայողության շատ գրավիչ և ճկուն գործիք են: Սովորաբար դրանց եկամտաբերությունը ավանդի համեմատ ավելի բարձր է, և դրանք մինչև ժամկետի ավարտը կարող են մասամբ վաճառել՝ չկորցնելով կուտակված տոկոսագումարը:

Այս պարտատոմսերի տեղաբաշխման ավարտը նախատեսված է սեպտեմբերին, ինչից հետո դրանք կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու նպատակով:

Պարտատոմսերի թողարկման ազդագրին և վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://conversebank.am/hy/2019issue/

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: