Invalid username or password
Կոնվերս Բանկը հայտարարում է ակցիա գործարար կանանց համար՝ առաջարկելով «Converse4Women» բանկային ծառայությունների փաթեթը, որի շրջանակում նախատեսվում է ինչպես սկսնակ /startup/, այնպես էլ գործող բիզնեսի ֆինանսավորում և բանկային համալիր ծառայությունների տրամադրում արտոնյալ պայմաններով:
Ակցիայի հնարավարություններից կարող են օգտվել կին անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, ում առնվազն 50% բաժնետերերը կամ ուղղակի և անուղղակի մասնակցությամբ վերջնական շահառուները կանայք են:
«Կոնվերս Բանկում կարևորում են կանանց համապարփակ բանկային ծառայությունների մատուցումը և պարբերաբար հանդես գալիս տարբեր լոյալության ծրագրերով, CashBack ակցիաներով, զեղչերով, պրոդուկտներով, ինչպես նաև կին հաճախորդներին է առաջարկում Woman’s քարտատեսակը, որ մշակվել է՝ հաշվի առնելով կանանց նախասիրություններն ու պահանջները: Այսօր, «Converse4Women»-ի գործարկմամբ, մենք հայտարարում ենք նաև գործարար կանանց համար մշակված առաջարկի ներդրման մասին»,-ասել են Կոնվերս Բանկում:
«Converse4Women» ակցիայի շրջանակում Բանկն իր գործող և նոր հաճախորդներին առաջարկում է դրամային, դոլարային և եվրոյով վարկավորում՝ մինչև 7 տարի ժամկետով, ՀՀ դրամով սկսած 11,5%, դոլարով՝ սկսած 8.5%, իսկ եվրոյով՝ սկսած 6.75% տարեկան տոկոսադրույքից:
Իրավաբանական անձ հաճախորդները վարկավորման դեպքում կարող են անվճար օգտվել հետևյալ ծառայություններից՝ ընթացիկ հաշիվների բացում և վարում, Ինտերնետ-Բանկ ծառայության տրամադրում, առաջին տարվա համար՝ POS տերմինալներով վճարային քարտերի սպասարկումը և այլն: Իսկ ֆիզիկական անձինք անվճար հնարավորություն են ունենալու օգտվել հետևյալ ծառայություններից՝ Խնայողական հաշվի բացում և վարում, Փաթեթի գործողության ընթացքում մեկ Woman’s Card վճարային քարտի տրամադրում և սպասարկում անվճար, իսկ մեկ Visa Classic, Visa Gold կամ Mastercard Gold վճարային քարտի տրամադրումն և սպասարկումը կիրականացվի 50% նվազեցված վճարով:
Ակցիայի շրջանակներում նախատեսվում է նաև առևտրի, սպասարկման, արտադրության, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտում բիզնեսով զբաղվող գործարարներին անվճար ֆինանսական խորհրդատվության տրամադրում:
Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/converseforwomen/ հղումով:
Դիտումներ 464
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ եթե նախկինում մինչև 7 նստատեղ ունեցող ավտոմեքենաներով բիզնես անողները չէին կարող օգտվել ծրագրից, այս փոփոխությամբ արդեն կարող են:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ մարդկանց, որոնք օգտվել են այս ծրագրից, բայց չեն օգտվել արտոնյալ ժամանակահատվածից, հնարավորություն է տրվում, որ 6 ամսվա ընթացքում ճկունություն ցուցաբերեն:
Լայնածավալ և բազմակողմանի վերլուծական աշխատանքների ու համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խափանել են մաքսանենգների ծրագիրը. հերոինը Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի տարածքով չի հասնի նախատեսված վայր` Արևմտյան Եվրոպա: