Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը գործարկել է նոր բջջային հավելված

Վերադարձ լուրերի բաժին

15:41 , 27 Մարտ 2020

Կոնվերս Բանկը գործարկել է նոր Մոբայլ բենքինգ հավելված: Հավելվածը պարզ է, ֆունկցիոնալ հագեցած և ճկուն: Այդ մասին տեղեկացրեց բանկի մամուլի ծառայությունը:

«Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն էր, ով դեռևս 2014-ին գործարկեց Մոբայլ բենքինգ հավելված՝ հաճախորդներին հնարավորություն տալով բանկային գործառնությունները մասամբ տեղափոխել թվային հարթակներ: Նոր Մոբայլ բենքինգ հավելվածի գործարկումը Բանկի ծառայությունների թվային հարթակ տեղափոխման քաղաքականության շրջանակում հերթական քայլն է: Հավելվածի զարգացումը շարունակական է լինելու և այդ գործընթացում մենք ակնկալում ենք նաև մեր հաճախորդների ակտիվ մասնակցությունն ու աջակցությունը։ Մենք բաց ենք լսելու, քննարկելու հավելվածի զարգացման, նոր գործառույթների ավելացման, պարզեցման շուրջ նրանց ցանկություններն ու ակնկալիքները և կյանքի կոչելու դրանք»,- ասել է Կոնվերս Բանկի Մոբայլ բենքինգի կենտրոնի ղեկավար Մարինե Բլեյանը:

Բանկի Մոբայլ հավելվածով հնարավոր է կատարել ոչ միայն «դասական » գործառույթներ՝ հաշվի համալրում, վարկի մարում, փոխանցումներ, վճարումներ, արտարժույթի փոխանակում և այլն, այլև օգտվել որոշ՝ Հայաստանում նախադեպը չունեցող հնարավորություններից:

«Մեր հավելվածը միակն է Հայաստանում, որի միջոցով հնարավոր է, Card to Card միջազգային փոխանցումներ արտասահմանյան բանկերի վճարային քարտերին, Հաշիվների բացում, սպասարկում, Զվարթնոց օդանավակայանի ավտոկայանատեղիի վճարում և այլն: Հավելվածում գրանցողներին՝ գրանցման պահին ավտոմատ կարգով, տրամադրվում է նաև Վիզա վիրտուալ քարտ և հաշիվ, որը պարզ գործիքներ է առցանց հարթակներում գնումների համար »,- ասել է նա:

Մոբայլ Բենքինգ հավելվածի հնարավորությունների մասին առավել մանրամասն Բանկի գործող և պոտենցիալ հաճախորդները կտեղեկացվեն հաջորդիվ՝ այդ կապակցությամբ հրապարակումներից:

Նոր Մոբայլ հավելվածը կարելի է ներբեռնել՝

Android: https://bit.ly/2SLJ3vT
iOS: https://apple.co/37MK9f0 :

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: