Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը գործարկել է նոր՝ «Ագրո» վարկատեսակ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

18:54 , 13 Մարտ 2019

Գյուղատնտեսական սեզոնին ընդառաջ Կոնվերս Բանկը գործարկել է «Ագրո» վարկատեսակը՝ սկսնակ և զարգացող գյուղբիզնեսին առաջարկելով ֆինանսավորման մատչելի ու մրցունակ տոկոսադրույք:

««Ագրո» վարկատեսակի նպատակը գյուղտնտեսության ոլորտում հավելյալ արժեքի ստեղծումն է: Այն նախատեսված է ՀՀ-ում (բացառությամբ՝ ք. Երևան) գործող ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են ընդլայնել գյուղատնտեսության ոլորտում գործող իրենց բիզնեսը կամ հիմնել նոր գյուղատնտեսական տնտեսություններ: Վարկավորման առավելագույնը գումարը 150,000 ԱՄՆ դոլար/ համարժեք դրամն է, մարման առավելագույն ժամկետը 84 ամիս է, տարեկան տոկոսադրույքը՝ դրամով սկսած 11%, իսկ ԱՄՆ դոլարով`սկսած 8.5%-ից»,-b4b.am-ին ասացին Կոնվերս Բանկից:

Վարկավորման անհրաժեշտ նախապայմաններից առանձնացվեց վարկառուի սեփական միջոցներից ընդհանուր ծրագրի արժեքի նվազագույնը 20%-ի չափով ներդրումը: Ըստ որում, սեփական միջոցներից ներդրումներ են դիտարկվելու ֆինանսական, գույքային ներդրումները և աշխատանքների տեքսով կատարված ներդրումները:

Բանկում նշեցին նաև, որ ներկայում Կոնվերս Բանկը գյուղվարկավորում է իրականացնում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ պետական ծրագրերի շրջանակում՝ հաճախորդներին առաջարկելով մատչելի գյուղվարկավորում ինտենսիվ այգիների հիմնման, կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման, ինչպես նաև լիզինգով անասնաբուծության՝ այդ թվում ջերմոցային տնտեսության, սառնարանային տնտեսության՝ այդ թվում կաթի մթերման կայանների, սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Ագրո» վարկատեսակի մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/agroloan/ հղումով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանում կկառուցվի 54 մլիլարդ դրամ արժողությամբ «Վերածնունդ» երիտասարդական ավանը

Երևանի Մոնթե Մելքոնյան, 44 հասցեում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավան: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության շնորհիվ ընդամենը մի քանի տարի հետո 6,7 հա ընդհանուր մակերեսով հողամասը կդառնա լիարժեք բնակության վայր իր բոլոր հարմարություններով: «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արսեն Քարամյանն ասել է, որ շենքերը լինելու են սեյսմակայուն: «Բնապահպանության տեսանկյունից բոլոր փաստաթղթերն […]

Թողարկվել է «Գալուստ Գյուլբենկյան-150» հուշադրամը

ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը: «Գալուստ Գյուլբենկյան-150» Դիմերես` հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերես` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը: Տեխնիկական չափանիշները Անվանական արժեքը 10 000 դրամ Մետաղը և հարգը ոսկի 900 Քաշը 8,6 գ […]

Երևանի 2019 թ. բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա

Երևանի բյուջեի լրամշակված տարբերակը պատրաստ է և կներկայացվի ավագանու քննարկմանը՝ արտահերթ նիստում: Փոփոխությունների պատճառը քաղաքում իրականացնելիք մեծածավալ աշխատանքն է: Այդ մասին b4b.am-ին տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: «Նախատեսված 8 միլիարդի աճը, որը լրամշակումով առաջարկելու ենք ավագանու հաստատմանը, կուղղվի մի շարք խոշոր ծախսային ծրագրերի, որոնց մեծ մասը նախկինում չի իրականացվել կամ […]