Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը Արցախում սկսել է լիզինգով գյուղտեխնիկայի տրամադրում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:40 , 03 Մայիս 2019

Կոնվերս Բանկը՝ Արցախի Հանրապետության (ԱՀ) Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակում սկսել է ֆինանսական վարձակալությամբ(լիզինգով) գյուղտեխնիկայի տրամադրման նախագիծ:

Համագործակցության շրջանակում Բանկն իր գործող և պոտենցիալ հաճախորդներին է առաջարկում գյուղտեխնիկայի լիզինգ՝ մինչև 6 տարի ժամկետով և 13%տարեկան դրույքաչափով: Տոկոսագումարի 70% -ը սուբսիդավորվելու է ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի կողմից:

«Սա ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ գործակցության շրջանակում Արցախում իրականացվող երկրորդ ծրագիրն է: Նախորդ տարվանից իրականացվող մեկ այլ ծրագրի շրջանակում Բանկը ֆիզիկական և իրավաբանական անձանց է առաջարկում գյուղատնտեսության վարկավորում՝ դրամով առավելագույնը 15 %,իսկ արտարժույթով՝ առավելագույնը 12 % տարեկան դրույքաչափով, որից Հիմնադրամը սուբսիդավորում է մինչև 70 տոկոսը»,-ասել են Կոնվերս Բանկում:

Նշվել է նաև, որ գյուղտեխնիկայի վարձակալության(լիզինգի) ֆինանսավորման ծրագրի շրջանակում կանխավճարի նվազագույն չափը 30 % է, որից 10-ը սուբսիդավորելու է Հիմնադրամը, իսկ 20-ը՝ Լիզինգառուն:

Լիզինգը տրամադրելիս գյուղատնտեսական տեխնիկայի գնահատում չի իրականացվում: Որպես գնահատված արժեք հիմք է ընդունվում Վաճառողի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում/տեղեկանքում նշված արժեքը:
Լիզինգավճարների ժամանակացույցը սահմանված է եռամսյակային կտրվածքով, իսկ ապահովագրությունը իրականացվում է Բանկի կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: