Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայանում է մի քանի մրցունակ առաջարկով

Վերադարձ լուրերի բաժին

17:31 , 07 Սեպտեմբեր 2018

«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսին Կոնվերս Բանկը ներկայանում է վարկավորման մի քանի շահավետ առաջարկներով՝ «Բրիջ», Արտահանման և նախաարտահանման վարկերով, Converse trade, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորման պրոդուկտներով:

«Կոնվերս Բանկը կարևորում է փոքր և միջին ձեռնարկությունների համար վարկային միջոցների հասանելիության ապահովումը՝ մշտապես բարելավելով ՓՄՁ վարկավորման պայմանները, հանդես գալով շահավետ առաջարկներով: Մրցունակ և հասանելի առաջարկների շնորհիվ վերջին մեկ տարվա ընթացքում Կոնվերս Բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելն աճել է 45,7 տոկոսով»,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը:

Անդրադառնալով «Արմենիա Էքսպո»-ի շրջանակներում ներկայացված առաջարկներին՝ նա նշեց, որ «Բրիջ» վարկատեսակով ՓՄՁ վարկավորում է իրականացվում դրամով, դոլարով և եվրոյով՝ մինչև 12 ամիս, դրամային վարկերի տարեկան տոկոսադրույքը սկսած 10, իսկ դոլարային և եվրոյով վարկավորման տոկոսադրույքները՝ սկսած համապատասխանաբար 6,5 և 5 տոկոսից:

Արտանահման և նախաարտահանման վարկավորում է իրականացվում մինչև 12 ամիս ժամկետով՝ եվրոյով սկսած 4, իսկ դոլարով՝ սկսած 6 տոկոս տարեկան դրույքաչափով:

conv112

« Պետական սուբսիդավորմամբ գյուղվարկավորումը Կոնվերս Բանկի՝ ամենապահանջված վարկատեսակներից է: Դրա շրջանակներում Բանկը ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, համայնքներում ագրոպարենային ոլորտում զարգացման ծրագրերի իրականացման, ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության և գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով վարկավորում է իրականացնում տարեկան սկսած 2 % -ից»,- ասաց Կոնվերս Բանկի Կորպորատիվ բիզնեսի դեպարտամենտի տնօրենը՝ հավելելով, որ ծրագրերի շրջանակներում Բանկի գործող և նոր հաճախորդները կարող են ստանալ մինչև 10 մլն դրամի չափով և մինչև 7 տարի մարման ժամկետով վարկեր :

Նշվեց նաև, որ «Արմենիա Էքսպո»-ի այցելուները Կոնվերս Բանկի առաջարկների մասին կարող են համապատասխան խորհրդատվություն ստանալ տեղում՝ Բանկի տաղավարում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել