Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս բանկը արժեկտրոններ է վճարել

Վերադարձ լուրերի բաժին

09:57 , 29 Հոկտեմբեր 2018

Երեկ Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325.201.500 ՀՀ դրամ, որից 142,500,000 ՀՀ դրամը ուղղվել է դրամային, 127,354,500 ՀՀ դրամը՝ դոլարային, իսկ  55,347,000 ՀՀ դրամը՝ Եվրո արժույթով  պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:

Կոնվերս Բանկը երեք արժույթներով պարտատոմսերի թողարկումը իրականացրել էր  ապրիլին՝  տեղաբաշխելով   3 մլրդ  դրամ ընդհանուր ծավալով դրամային, 10մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային և 5 մլն Եվրո ընդհանուր ծավալով Եվրո արժույթով պարտատոմսեր:

AMCOVSB25ER2  տարբերակիչ ծածկագրով դրամային, AMCOVSB26ER0 տարբերակիչ ծածկագրով դոլարային և AMCOVSB27ER8  տարբերակիչ ծածկագրով եվրո արժույթով պարտատոմսերի  շրջանառության ժամկետը՝ 36 ամիս է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ կիսամյակային: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար տարեկան 9,5 տոկոս ՀՀ դրամի, 5,25 տոկոս ԱՄՆ դոլարի և 4 տոկոս եվրոյի համար:

 

UCOM-ն ահազանգում է. ՀԾԿՀ-ն անհավասար պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել

Հունվարի 1-ից փոխվելու են առանց մաքսային վճարների ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների արժեքային և բնաիրային չափերը. ՊԵԿ

2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվելու է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ:

Զինվորականները վարկերի սպասարկման համար կրկնակի անգամ քիչ կվճարեն

Առաջիկա որոշումներով կառավարությունը պատրաստվում է վերակառուցել ԶՈւ մի քանի հազար սպաների եւ ենթասպաների նախկինում վերցրած վարկերը: