Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղում զոհված անձանց և իրենց ընտանիքի անդամների վարկային պարտավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

14:55 , 11 Ապրիլ 2016

Կոնվերս Բանկը դարձավ արդեն թվով չորրորդ բանկը, որ ընդառաջ գնալով զոհված և վիրավորված զինծառայողներին վարկային բեռից ազատելու կոչին՝ զիջում է նրանց վարկային պարտավորությունները։

Բանկը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

* * *
Կոնվերս Բանկը հայտնում է իր խորին երախտիքն ու հպարտությունը Լեռնային Ղարաբաղի սահմանին ծառայող հայ զինվորներին:
Բանկը հայտնում է, որ վերջինս ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղում զոհված անձանց և իրենց ընտանիքի անդամների՝ Բանկի առջև ունեցած վարկային պարտավորությունները: Ինչպես նաև Բանկը մինչև երկու տոկոսային կետով իջեցնում է Լեռնային Ղարաբաղի սահմանին ծառայող անձանց մի շարք վարկատեսակների վարկերի տոկոսադրույքները, իսկ Բանկի աշխատակիցների կողմից կազմակերպված դրամահավաքի արդյունքում հավաքագրված միջոցներով մարվել են վերջիններիս՝ Բանկի առջև ունեցած ապրիլ ամսվա պարտավորությունները:

Կոնվերս Բանկի բոլոր աշխատակիցների կողմից ցավակցում ենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին:

* * *

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշում էր կայացրել Հայբիզնեսբանկը։ Այնուհետև նման նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը և ՎՏԲ-Հայաստան բանկը։

Հիշեցնենք նաև, որ B4B.am-ը նախօրեին նման կոչով դիմել էր ՀՀ կառավարությանը և բանկերին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: