Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը՝ Sevan Startup Summit 2018-ի հովանավոր

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 06 Հունիս 2018

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես « Sevan Startup Summit 2018»-ի հովանավոր, որի  « Seaside Startup Summits  գալա միջոցառմանը»  մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում  են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Կոնվերս Բանկը պարբերաբար հանդես է գալիս Կրթության, նորարարական մտածելակերպի խրախուսման նախագծերով՝ երիտասարդներին հնարավորություն տալով ստանալ մրցունակ կրթություն, ինչպես նաև կյանքի կոչել ամենատարբեր նորարարական նախագծեր: « Sevan Startup Summit »-ի հետ համագործակցությունը նման նախագծերին աջակցելու լավագույն հնարավորություններրից է: Մենք ոչ միայն հանդես ենք գալիս որպես միջացառման հովանավոր. Կոնվերս Բանկի առաջարկով՝ այս տարի առաջին անգամ, դրա շրջանակներում ներկայացվելու են նաև ֆինթեք ոլորտում ստարտափ գաղափարներ և նախագծեր: Կոնվերս Բանկը մտադիր է աջակցել դրանցից լավագույնի իրականացմանը»,-ասել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

« Շատ ուրախ ենք, որ Կոնվերս Բանկը միացել է մեր աջակիցներին, և փոխշահավետ շարունակական համագործակցություն ենք ակնկալում Բանկի հետ։ Ստարտափ էկոհամակարգի զարգացումը կարևոր է հայաստանում կայուն բիզնես միջավայրի ստեղծման համար»,- ասել է « Sevan Startup Summit »-ի  գլխավոր տնօրեն Վահագն Ռափյանը:

Միջոցառման ընթացքում ստարտափները կհանդիպեն ներդրողների և վենչուրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կմասնակցեն ձեռներեցների և բիզնես փորձագետների կողմից անցկացվելիք դասախոսությունների և մենթորության: Ստարտափները կմասնակցեն նաև 50,000 ԱՄՆ դոլար  ընհանուր մրցանակային ֆոնդով  մրցույթների:

Մանրամասների համար այցելեք՝ sss.am ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։