Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը՝ հաջողության պատմություններ կերտող բանկ

Վերադարձ լուրերի բաժին

11:10 , 17 Նոյեմբեր 2018

Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:

«Դեռ ուսման տարիներից ցանկություն ունեի աշխատել Կոնվերս Բանկում, բայց, անկեղծ ասած, չէի հավատում, որ այսպես, ուղղակի մի հայտ լրացնելով  նախորդ Կարիերայի տոնավաճառի ժամանակ, կկարողանամ իրականացնել ցանկությունս:  Կարիերայի տոնավաճառից կարճ ժամանակ անց ինձ բանկ հրավիրեցին, իսկ վերապատրաստումից հետո՝ փետրվարից աշխատանքի անցա Կոնվերս Բանկում»,-ասել է Աննա Ֆերոյանը:

«Այս տոնավաճառին Կոնվերս Բանկը ներկայացնում է  թափուր աշխատատեղեր թե սպասարկման ոլորտում, թե ՏՏ և մարքեթինգի ստորաբաժանումներում: Բանկը  բազմիցս հայտարարել է իր աշխատանքներում երիտասարդների ներգրավման պատրաստակամության մասին: Այսօր մեր թիմակիցների գրեթե կեսը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որոնցից յուրաքանչյուրը իր հետ Բանկ է բերել նոր գաղափարներ ու ծրագրեր: Բանկն իր հերթին ստեղծում է միջավայր, որտեղ երիտասարդները  կարողանում են իրացնել իրենց ներուժը և զարգացման հնարավորություններ է ընձեռում նրանց»,-ասել են Բանկում:

Նշենք, որ այս անգամ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառը կազմակերպվել է CareerLab-ի կողմից՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: Դրան մասնակցում են ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների ավելի քան 50 ձեռնարկություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

InecoPay. Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում

InecoPay վճարային լուծումը բրիտանական «Global Business Outlook» հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է «Տարվա Լավագույն Նորարարական վճարային լուծում»

Տարոն Աճեմօղլուի գիրքը հայերենով մեկ շաբաթից վաճառքում կլինի

Երեկ լույս է տեսել Տարոն Աճեմօղլուի «Ինչու են ձախողվում պետությունները»-ի (Why Nations Fail) ազդօրինակը։ Գիրքը հայերեն լեզվով է ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել