Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնվերս Բանկը՝ երևանյան երաժշտական միջազգային փառատոնի հովանավոր

Վերադարձ լուրերի բաժին

14:52 , 11 Սեպտեմբեր 2018

Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:

Միջազգային երաժշտական փառատոնին աջակցությամբ Կոնվերս Բանկը իր հերթական ներդրումն է կատարում մշակույթի ոլորտի խրախուսման, զարգացման հարցում:
« Սա Կոնվերս Բանկի 25-ամյակի միջոցառումների շրջանակներում կարևորագույն միջոցառումն է: Մենք վստահ ենք, որ մշակույթը, արվեստը այն կարևորագույն ոլորտներն են, որոնք սերունդներ են կրթում ու դաստիարակում, անհատականություններ ձևավորում: Այս առումով վստահ ենք, որ հասարակություն-բիզնես համագործակցության ձևաչափը մշակույթի և արվեստի հանրայնացման առումով ամենաարդյունավետներից է : Եվ այս գիտակցմամբ արդեն ավելի քան երկու տասնամյակ մասնակցում ենք մշակույթի և արվեստի խրախուսման տարբեր նախագծերի», -ասաց Կոնվերս Բանկի Գլխավոր Գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:

conv-music2

Կոնվերս Բանկի մշակութային նախաձեռնություններից առանձնացվել են Մոնսարատ Կոբալյեյի այցը Հայաստան և Արցախ, Աստոր Պիացոլայի հանրահռչակ «Մարիա դե Բուենոս Այրես» օպերա տանգոյի բեմադրությունը, Բարբոզա տրիոյի երևանյան համերգները:

Նշենք, որ ամենամյա փառատոնային ծրագիրը կներառի 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, 1 օպերային ներկայացում, ինչպես նաև 2 մենահամերգ: Ի թիվս շատ ստեղծագործությունների, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի նաև համաշխարհային պրեմիերաներ: Տեղի կունենան դասական երաժշտության երեկոներ: Փառատոնը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին՝ Ջ. Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայի բեմադրությամբ, որը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Փառատոնի բոլոր համերգները կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի գծով առկա պարտավորության հետագա մարումը…

Պաշտոնապես վերաբացվել է Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը

Մարզում իրականացված վարկային ներդրումների պորտֆելը գերազանցում է 12.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամը

Ինչ հարցեր են քննարկվել Երևանում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի խորհրդի նիստում (տեսանյութ)

ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի և Միջպետական բանկի խորհրդի նիստերի մասին