Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը կտարածվեն նաև մրգային օղիների արտադրության վրա

Վերադարձ լուրերի բաժին

22:44 , 05 Մարտ 2020

Կառավարության մարտի 5-ի նիստի ընթացքում խաղողի, մեղրի, պտուղների և հատապտուղների թորվածքների և օղիների արտադրության ոլորտներում հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի բնական կորուստների չափերը սահմանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում: Առաջարկվում է հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող կոնյակի սպիրտների և կոնյակների գծով առաջացող բնական կորուստների չափերը տարածել նաև մրգային օղիների արտադրության վրա։ Արդյունքում՝ կսահմանվեն այդ արտադրության ժամանակ առաջացող բնական կորուստների չափեր, ինչը հնարավորություն կտա նվազեցնելու ոլորտի տնտեսավարողներին համախառն եկամտից արտադրության ընթացքում առաջացող բնական կորուստները։ Ըստ հիմնավորման՝ այդ հարցում աջակցելու խնդրանքով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն են դիմել ոլորտի մի շարք տնտեսավարողներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ԶԼՄ-ներում հիշատակումների թվով դարձել է առաջատար 2021թ.-ի 1-ին եռամսյակի արդյունքներով

Մեդիամոնիտորինգի MaxMonitor ընկերությունը հրապարակել է «ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» եռամսյակային հաշվետվությունը, որի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է լինել առաջատարը ԶԼՄ-ներում ունեցած հիշատակումների քանակով:

Օրինապահ հարկ վճարողներին խրախուսելու նոր մեխանիզմներ

Մեխանիզմները մշակել և ներկայացրել է ՊԵԿ-ը:

ԿԲ-ն դոլար կներարկի շուկա

Սա նշանակում է, որ ԿԲ-ն արտարժույթ (դոլար) կվաճառի։