Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոնյակագործներն անհանգստացած են արտահանման կրճատմամբ: Նրանք դիմել են վարչապետին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

ԵՏՄ
Լուրեր

11:03 , 18 Փետրվար 2019

Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչներ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հետ հերթական հանդիպումից հետո որոշել են դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նրանք անհանգստացած են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով: b4b.am-ի հաղորդմամբ՝ գործարարներն ահազանգում են, որ այն արդեն ունեցել է բացասական ազդեցություններ՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում հայկական կանյակի դիրքերի թուլացում և կորուստներ: Խոսքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխության մասին է, որն ընդունվել է 2018 թվականի հունիսի 13-ին:

Քննարկման արդյունքում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն և ոլորտի ներկայացուցիչները կազմել և ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին և ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին: Դիմումի մեջ կոնյակագործները նշել են, որ օրենքի ընդունումից և պետական տուրքի գանձումից հետո մոտ 21 ցենտով թանկանալու է տեղական արտադրության սպիրտը, ինչը մեր արտադրանքն անմրցունակ է դարձնելու արտաքին շուկաներում, հատկապես՝ Ռուսատսանում:

_MG_7761 копия
Ըստ գործարարների՝ տուրքի պատճառով արտադրող և արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: «Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա»,- նշում են կոնյակագործները: Դրա հետևանքով, ըստ նրանց, ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում: Կոնյակագործները պնդում են, որ օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով: Նրանք պատրաստակամություն են հայտնել ԱԺ և կառավարության հետ քննարկել վիճահարույց հարցերը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պետք է պատրաստ լինենք այն աշխարհին, որն ունենալու ենք 20 տարի անց

Երբ տարիներ առաջ խոսում էինք մեդիա ֆորումի մասին, այդ ֆորումը դիտարկվում էր որպես հարթակ լրագրողների համար: Սակայն տեսեք, թե 20 տարվա ընթացքում ինչպես է փոխվել մեդիան:

«Տավուշի օրեր Մոսկվայում» բիզնես ցուցահանդեսը կհամախմբի Տավուշի մարզի շուրջ 20 արտադրական կազմակերպություն

Պաշտոնական միջոցառումը կսկսվի մայիսի 24-ին ժամը 12-ին: Միջոցառման Ռուսաստանի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության Առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:

ԿԲ նախագահը Մոսկվայում է

Նիստին հաջորդելու է ԵԱՏՄ անդամ-պետություններում կիբերանվտանգության հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման համաձայնագրի ստորագրումը: