Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոմունիզմը, կապիտալիզմը, ֆաշիզմը և մյուս «իզմ»-երը՝ 2 կովի օրինակով

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

23:20 , 13 Մարտ 2018

Կոմունիզմ

Դուք ունեք 2 կով։ Պետությունը երկուսն էլ վերցնում է, և ձեզ տալիս է մի քիչ կաթ։

01-com

Սոցիալիզմ

Դուք ունեք 2 կով։ Մեկը տալիս եք ձեր հարևանին։

02-soc

Ֆաշիզմ

Դուք ունեք 2 կով։ Պետությունը երկուսն էլ վերցնում է, և ձեզ վաճառում է մի քիչ կաթ։

03-fas

Բյուրոկրատիզմ

Դուք ունեք 2 կով։ Պետությունը երկուսն էլ վերցնում է, մեկին գնդակահարում է, մյուսին կթում է, հետո թափում է կաթը։

04-beur

Ավանդական կապիտալիզմ

Դուք ունեք 2 կով։ Վաճառում եք մեկը և ցուլ եք գնում։ Ձեր նախիրը ավելանում է, երկրի տնտեսությունն էլ՝ աճում։ Հետո դուք վաճառում եք կենդանիներին և անցնում թոշակի։

05-trad-cap

Վենչուրային կապիտալիզմ

Դուք ունեք 2 կով, սակայն վաճառում եք 3-ը՝ բորսայում ցուցակված մի ընկերության՝ ձեր աներձագի կողմից բացված բանկային ակրեդիտիվի միջոցով։ Այնուհետև իրականացնում եք պարտք/կապիտալ սվոփ գործարք՝ ասոցացված ընդհանուր առաջարկի միջոցով, այնպես, որ հետ ստանաք բոլոր 4 կովերը՝ 5 կովի համար հարկերից ազատումով։

6 կովերից ստացված կաթի իրավունքները միջնորդի միջոցով փոխանցվում են Կայմանյան կղզիներում գրանցված ընկերությանը, որը գաղտնի կերպով պատկանում է գլխավոր բաժնետիրոջը, որն էլ իր հերթին վաճառում է բոլոր 7 կովերի իրավունքները այն նույն՝ բորսայում ցուցակված ընկերությանը։

Տարեկան հաշվետվությունն ասում է, որ ընկերությունն ունի 8 կով, գումարած ևս մեկը՝ օպցիոնով։

06-venture-cap

Իտալական կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Սակայն չգիտեք, թե դրանք որտեղ են։ Ու որոշում եք ճաշել։

07-ital

Ֆրանսիական կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Գործադուլ եք անում, բողոքի ակցիաներ կազմակերպում և փակում ճանապարհները, որովհետև ուզում եք ունենալ 3 կով։

08-french

Ամերիկյան կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Մեկը վաճառում եք, իսկ մյուսին ստիպում եք 4 կովի չափ կաթ տալ։ Իսկ հետո խորհրդատու եք վարձում, որպեսզի վերլուծի, թե ինչու սատկեց այդ կովը։

09-americ

Շվեյցարական կորպորացիա

Դուք ունեք 5000 կով։ Դրանցից ոչ մեկը ձեզ չի պատկանում, սակայն դուք գումար եք գանձում սեփականատերերին՝ դրանք պահելու համար։

10-swiss

Իռլանդական կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Նրանցից մեկը ձի է։

11-irish

Ավստրալական կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Թվում է՝ բիզնեսը վատ չի գնում։ Դուք փակում եք գրասենյակն ու գնում եք նշելու այդ առիթը՝ մի քանի գավաթ գարեջրով։

12-aust

Չինական կորպորացիա

Դուք ունեք 2 կով և 300 աշխատակից, որոնք կթում են այդ 2 կովերին։ Դուք հայտարարում եք, որ ունեք լրիվ զբաղվածություն և բարձր արտադրողականություն։ Իսկ հետո ձերբակալում եք լրագրողին, ով ներկայացրել էր իրականությունը։

13-chinese

Հնդկական կորպորացիա

Դուք ունեք 2 կով։ Դուք երկրպագում եք նրանց։

14-ind

Իրաքյան կորպորացիա

Բոլորը մտածում են, որ դուք լիքը կովեր ունեք։ Դուք ասում եք, որ ոչ մի կով չունեմ։

Սակայն ձեզ ոչ ոք չի հավատում։ Ձեզ ռմբակոծում են և ներխուժում ձեր երկիր։ Դուք նախկինի պես կով չունեք, սակայն փոխարենը ունեք ժողովրդավարություն։

16-iraqi

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչու թիմ Թիմ Մարտինը որոշեց իր ընկերությունն անվանել Wetherspoon

Ընկերությունը Մեծ Բրիտանիայում ունի 764 փաբ, 16 հյուրանոց և 20,000 աշխատակից։

«Ադրբեջանական լվացքատուն». եվրոպացի գործիչներին կաշառելու համար Իլհամ Ալիևը թալանել է Ադրբեջանի ավանդատուներին

OCCRP-ի հետաքննությունների համար հիմք է հանդիսացել մի շարք միջազգային լրատվամիջոցներին անանուն աղբյուրների կողմից տրամադրված բանկային փաստաթղթերը:

«Հայաստանը թևակոխեց զարգացման նոր փուլ». Տարոն Աճեմօղլու (տեսանյութ)

Անվանի հայազգի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրուցել է Հայաստանի «Թավշյա հեղափոխության» ու զարգացման նոր հեռանկարների վերաբերյալ: