Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոմունալ վճարների օժանդակության միջոցառումները կառավարությունը կընդլայնի

Վերադարձ լուրերի բաժին

18:43 , 30 Ապրիլ 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումները: Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկատվություն է ներկայացրել տնտեսական բնույթի 1-ին և 2-րդ հակաճգնաժամային միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի: Միջոցները տնտեսվարողներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալների, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6 հազար 729 գյուղատնտեական հայտ:

Gov_T019309

Այնուհետև անդրադարձ է կատարվել կոմունալ վճարների հետագա օժանդակության հնարավորությանը: Քննարկման արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարել է էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումներն ընդլայնել և ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: