Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կոլաներն ու լիմոնադները կհարկվեն ակցիզային հարկով

Վերադարձ լուրերի բաժին

13:41 , 02 Նոյեմբեր 2018

ՊԵԿ-ը նախատեսում է շաքարի որոշակի քանակ ունեցող զովացուցիչ ըմպելիքները հարկել ակցիզային հարկով

Ենթաակցիզային ապրանքների շրջանակը նախատեսվում է ընդլայնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահի պաշտոնակատար Դավիթ Անանյանը:

«Նոր ապրանքներ կրող են մտնել: Շաքարի որոշակի պարունակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները կարող են մտնել ակցիզային հարկի տակ: Դա միջազգային պրակտիկայում ընդունված հարկատեսակ է: Շաքարի վնասակար քանակություն ունեցող զովացուցիչ ըմպելիքները միջազգային պրակտիկայում դառնում են ենթաակցիզային ապրանքներ: Մենք ինքներս են այդպիսի առաջարկով հանդես եկել»,-ասել է Անանյանը:

Նա շեշտել է, որ եթե չլիներ քաղաքական փոփոխությունների այս փուլը, ԱԺ-ում արդեն ներկայացրած կլինեին այս փաթեթի կոնսենսուսային տարբերակը, որ կա կառավարությունում:

Անանյանը նկատել է, որ այդ փաթեթը կարող են ԱԺ-ում քննարկել լավագույն դեպքում դեկտեմբերին, իսկ փոփոխությունների կարելի կլինի սպասել հուլիսից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ

Նախատեսվում է 2021թ․-ի ընթացքում Ոսկեվանում տեղադրել լուսադիոդային ևս 32 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց #cashbackմարաթոն ակցիայի արդյունքները

Նմանատիպ ակցիաներ անցկացնելով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը խթանում է իր հաճախորդներին կատարել անկանխիկ վճարումներ դեբետային և վարկային քարտերով, կուտակել բոնուսային միավորներ՝ ձևավորելով անկանխիկ վճարումներ կատարելու կայուն սովորություն:

Անօթևան մնացած ընտանիքի համար հիմքից տուն կկառուցվի

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ, ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար: