Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կնքվեց ազատ տնտեսական գոտու ստեղծման պայմանագիրը

Վերադարձ լուրերի բաժին

15:30 , 19 Ապրիլ 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և  «Սյունիք Ազատ տնտեսական գոտի» ՍՊԸ-ի  միջև ապրիլի 19-ին կնքվեց ՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտու կազմակերպման պայմանագիրը, որը ստորագրեցին նախարար Սուրեն Կարայանը և ՍՊԸ-ի տնօրեն Էդուարդ Ղուկասյանը։

Պայմանագրի առարկան են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Ագարակ քաղաքային, Կարճևան գյուղական համայնքների և Արաքս գետով պարփակված տարածքում ստեղծված գյուղատնտեսության, մշակող արդյունաբերության, էլեկտրականության մատակարարման, մեծածախ առևտրի, փոխադրումների և պահեստային տնտեսության, մասնագիտական և տեխնիկական գործունեության, մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտներում արտադրաարդյունաբերական և լոգիստիկ ԱՏԳ կազմակերպման, ԱՏԳ ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, կազմակերպչի կողմից ծառայությունների մատուցման, այդ ծառայությունների սակագների սահմանման, ներդրումների իրականացման, ԱՏԳ շահագործողների ներգրավման և ԱՏԳ գործունեության հետ կապված այլ իրավահարաբերությունները:

Մեկնարկը նախատեսված է 2017 թվականի հոկտեմբերի կեսերին։ Կազմակերպչի կողմից առաջին փուլում կիրականացվեն շուրջ 10 մլն դոլարի ներդրումներ, իսկ ազատ տնտեսական գոտում գործունեության ընթացքում ակնկալվում է, որ կներգրավվեն շուրջ 120 շահագործող ընկերություններ, որոնք կիրականացնեն 350-400 մլն դոլարի ներդրումներ, կստեղծեն ավելի քան 2500 նոր աշխատատեղեր, իսկ միջին տարեկան արտահանումը կլինի շուրջ 80-100 մլն դոլար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գնաճը՝ մայիսին. ինչպես են փոխվել առանձին ապրանքների գները

2018 թվականի մայիսին 12-ամսյա գնաճը (մայիսը՝ նախորդ տարվա մայիսի համեմատ) Հայաստանի Հանրապետությունում կազմել է 1.6%:

«Կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու, այլեւ զինվորի բաժինը գողանալու կասկածանքով։

Վարչապետը ժամանել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի