Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կնվազեցվեն ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը

Վերադարձ լուրերի բաժին

22:58 , 13 Փետրվար 2020

Գործադիրը փետրվարի 13-ի նիստում սահմանել է ՀՀ-ում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ՀՀ ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման oրինակելի ձևը և ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2015 թ. հուլիսի 30-ի N 865-Ն որոշումը: Հիմնավորման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի համապատասխան որոշման մեջ կատարված փոփոխությամբ պայմանավորված՝ 2019թ-ի հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման չափաքանակները նվազեցվել են: ՀՀ կառավարության որոշմամբ առաջարկվում է նվազեցնել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակները: Որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առևտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ այս սահմանափակումները բացասաբար կազդեն այդ ճանապարհով տարատեսակ ապրանքներ ներմուծող անձանց գործունեության վրա: «Ուղղակի, պետք է նաև հստակ գիտակցենք, որ այդ ներմուծումներն ուղղակիորեն խաթարում են այն բարեխիղճ հարկատուների աշխատանքը, ովքեր նույն ապրանքները ներմուծում են, վճարում են բոլոր մաքսատուրքերը, վճարում են հարկերը»,- նշել է նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Կորոնավիրուսի ազդեցությունը տրանսֆերների վրա

Հայաստան փոխանցվող գումարների վրա իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ։

ԵՏՀ-ում ՀՀ-ն ներկայացնող նախարար Գ. Վարդանյանի առաջարկությունը հավանության են արժանացրել ՌԴ և ԵԱՏՄ երկրների փոխվարչապետները

Նախաձեռնությունն ուղղված է ինտեգրված տեղեկատվական համակարգի զարգացման ու արդիականացման նոր հնարավոր մոտեցումների մշակմանը:

Ռուսաստանը բացել է սահմանը ԵԱՏՄ երկրների մեծամասնության համար

Հայաստանի մասով այսպիսի որոշումը հավանաբար պայամանավորված է կորոնավիրուսի տարածման առկա իրավիճակով։