Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Կյանքում ինձ քչերն են օգնել». Սերգեյ Լավրովի դուստր

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

20:40 , 01 Մարտ 2017

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դուստրը՝ Եկատերինա Վինոկուրովան, Marie-Claire ամսագրին տված հարցազրույցում պատմել է, որ մոտ 10 տարի ապրում, աշխատում ու երեխաներին դաստիարակում է Ռուսաստանում, գրում է Vedomosti-ն:

Ներկայումս նա աշխատում է Smart Art ընկերությունում, որը զբաղվում է մի քանի ռուս նկարիչների աշխատանքները հայտնի դարձնելով:
«Ես երբեք չեմ թաքցրել, թե ով է իմ հայրը, բայց գրեթե երբեք այդ մասին չեմ խոսում: Եվ բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ կյանքում ինձ քչերն են օգնել: Անկասկած, գլխավոր օգնությունը կրթությունն էր, որ տվել են ինձ»,- ասել է Լավրովի դուստրը:

Նրա խոսքով՝ իրեն միշտ սովորեցրել են հույսը դնել սեփական ուժերի վրա ու ինքնուրույն հասնել նպատակներին:
Դիվանագետի դուստրը 17 տարի ապրել է Ամերիկայում, քանի դեռ Լավրովը ՄԱԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչն էր:

Լավրովի դուստրը սովորել է Կոլումբիայի համալսարանի քաղաքագիտության բաժնում, այնուհետ ևս մեկ տարի՝ Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում:
Ռուսաստան վերադարձել է 23 տարեկանում: Մոսկվայում նա նախ՝ 1 տարի աշխատել է նավթագազային ընկերության մամուլի ծառայությունում, այնուհետ՝ 3 տարի լոնդոնյան Haunch of Venison արթ-գալերիայի մոսկովյան ներկայացուցչությունում, ևս 6 տարի՝ Christie’s-ի ռուսական ներկայացուցչությունում, որտեղ հասել է մինչւ տնօրենի պաշտոնի և ներկայումս պատվավոր նախագահն է:

Ներկայումս Վինոկուրովայի Smart Art ընկերությունը միջնորդ է նկարչի ու հավաքորդների միջև, նախագծի նպատակն է բարձրացնել ժամանակակից նկարիչների ճանաչելիությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

10 հետաքրքիր փաստ միլիարդատերերի մասին

Անհավատալի է, բայց փաստ. եթե հիմնվենք վիճակագրության վրա, ապա մինչև այսօր կայացած միլիարդատերերի մեծ մասը ամեն ինչի հասել է սեփական ուժերով

Ինչ է նշանակում EAC նշանը ապրանքների վրա

Հայաստանում վաճառվող ապրանքների վրա կարելի է հանդիպել նաև EAC գրառումը։ Շատերը չգիտեն՝ ինչ է այն նշանակում։

Ինչպե՞ս ստուգել մեքենայի իրական վազքը (пробег)

Մեքենա գնելիս ամենակարևոր տեղեկություններից մեկն այն է, թե որքա՞ն է մեքենայի վազքը (քանի՞ կիլոմետր է այն անցել)