Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կյանքից հեռացել է մեծ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Վերադարձ լուրերի բաժին

11:56 , 20 Փետրվար 2019

Կյանքից հեռացել է մեծանուն բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնը։ Այդ մասին հայտնել է Բեյրութի «Զարթօնք» թերթը։ Հաղորդագրության մեջ նշված է. «Տիկին Լուիզ Մանուկյան-Սիմոն, որ իր մեծանուն հոր մահվանից հետո որոշ ժամանակ ծառայել է որպես ՀԲԸՄ-ի նախագահ, իր մահկանացուն կնքել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Վերջին հրաժեշտի մանրամասնությունները հաջորդիվ»:

Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծնվել է 1933 մայիսի 19-ին՝ ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում։ Նրա հայրը հայտնի հասարակական գործիչ, Հայաստանի Հանրապետության ազգային հերոս, բարերար Ալեք Մանուկյանն է` ծնունդով Զմյուռնիայից: Ալեք Մանուկյանը մեծ ներդրում է ունեցել աշխարհի հայերի համախմբման գործում։ Ալեք Մանուկյանը եղել է հայկական բարեգործական ընդհանուր միության 5-րդ նախագահը։

Լուիզ Մանուկյանն ամուսնացել է Արման Սիմոնի հետ և ապրել Մանհեթենում։ Հոր հաջող նախագահությունից հետո 1989 թվականին դարձել է ՀԲԸՄ նախագահ։ Նա դարձել ՀԲԸՄ-ի նախագահ 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ 1962 թվականին նրա ծնողները հիմնադրել են «Լուիզ Մանուկյան-Սիմոն» հիմնադրամը, որը հետագայում վերանավանվել է «Մանուկյան-Սիմոն» հիմնադրամ։ 2007 թվականին 1,2 միլիոն դոլար ֆինանսավորել է Միչիգանի համալսարանի հայ ուսանողներին։ 1979 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը ծառայության է անցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արևմտյան թեմում՝ լինելով առաջին կին ծառայողը։ 2000 թվականին Լուիզ Մանուկյան-Սիմոնը և նրա եղբայր Ռիչարդ Մանուկյանը 2 միլիոն դոլար են նվիրաբերել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությանը։ 2012 թվականի նոյեմբերի 26-ին Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը Լուիզ Մանուկյան-Սիմոնին պարգևատրել է Ասպետ Սուրբ Էջմիածնի շքանշանով։

Լուիզ Մանուկյան-Սիմոնն ունի մեկ աղջիկ՝ Քրիստինեն, և երկու որդի՝ Դավիթը և Մարկը։

Բարերարի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Խորը վշտով տեղեկացա ամերիկահայ բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնի մահվան մասին: Անգնահատելի է նրա ներդրումը երկրաշարժից տուժածներին, Լեռնային Ղարաբաղի պատերազմի փախստականներին օգնելու, ամբողջ աշխարհում հայկական մշակույթը տարածելու և բարեգործական ջանքերի հարցում»,- գրել է նա թվիթերյան իր միկրոբլոգում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: