Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կմեկնարկեն նոր պրոդուկտներ անասնաբուծության ոլորտում

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:26 , 22 Մարտ 2019

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը խորհրդակցությունն էր հրավիրել գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերին միացած ֆինանսական կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը b4b.am-ին հայտնեց, որ քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարներ Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը և Տիգրան Գաբրիելյանը։

Գեղամ Գևորգյանը նշել է, որ հանդիպումը նպատակ ունի դիտարկել գործող ծրագրերի ընթացքը, անդրադարձ կատարել ֆինանսական կառույցների և գյուղացիական տնտեսությունների կողմից բարձրաձայնվող հարցադրումներին, ինչպես նաև իրազեկել և մտքեր փոխանակել առաջիկայում նախատեսվող նոր պրոդուկտների վերաբերյալ։ Նա տեղեկացրել է, որ բացի արդեն կատարված փոփոխություններից նախարարությունն առաջիկայում կմեկնարկի անասնաբուծության ոլորտի նոր ծրագրեր: Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիների տրամադրման սուբսիդավորման և «խելացի ֆերմաների» ստեղծման համար դրամաշնորհների հատկացման վերաբերյալ, ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև ֆիզիկական անձանց։

«Փաստենք, որ պետական սուբսիդավորվող վարկերի պարագայում բացի տոկոսադրույքից սպասարկման կամ այլ վճարներ ֆինանսական կառույցների կողմից չեն գանձվում, մեր կողմից իրականացվող ծրագրերում գործում է փաստացի տոկոսադրույք»,- ընդգծել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալը։

Անդրադարձ է կատարվել ծրագրերի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման աշխատանքներում բանկերի ներգրավման հարցին։ Գեղամ Գևորգյանը հավելել է, որ շահառուների կողմից հաճախ բողոքներ են հնչում, որ ֆինանսական կառույցները մերժում են սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտերը, փոխարենն առաջարկում են իրենց ավելի թանկ պրոդուկտները։ Մասնակիցները հավաստիացրել են, որ աչալուրջ կլինեն նման դեպքերը բացառելու համար։

Քննարկմանը անդրադարձ է կատարվել նաև 3-15 մլն դրամի սուբսիդավորվող վարկերի դեպքում մինչև որոշակի շեմը առանց գրավի վարկեր տրամադրելու հնարավորությանը, ինչպես նաև մասնակիցների հետաքրքրության տիրույթում գտնվող մի շարք այլ հարցերի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ. մրցունակ առաջարկներ «Արմենիա Էքսպո 2021»-ի շրջանակներում

Բանկը կարևորում և գնահատում է իր հաճախորդներին:

Հայտարարություն-հերքում Վիվա-ՄՏՍ-ից

Գնորդի համաձայնությամբ՝ վերջինիս նույնականացման դեպքում, Վիվա-ՄՏՍ-ը պատրաստ է ներկայացնել ողջ եղելությունը՝ փաստերով ու ժամկետներով:

Ucom-ում գործում է «Մատչելին՝ զեղչով» առաջարկը

Հավելենք, որ 36 ամսով ապառիկ ձևակերպելու դեպքում գնորդներն առաջին 12 ամսվա ընթացքում կօգտվեն 0% կանխավճարի, 0% սպասարկման վճարի և 0% տարեկան տոկոսադրույքի հնարավորությունից։