Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կհիմնանորոգվեն դեպի Վրաստանի և Թուրքիայի սահման տանող ճանապարհները

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը հունիսի 25-ի նիստում պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգումն ապահովելու նպատակով կատարել է վերաբաշխում 2020 թ. պետբյուջեում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ կառավարության՝ b4b.am-ին փոխանցած հաղորդագրության՝ առաջարկվում է Մ – 3, Թուրքիայի սահման – Մարգարա –Վանաձոր – Տաշիր – Վրաստանի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար հատկացնել 1,732,805.2 հազար ՀՀ դրամ, իսկ Մ-9, Մ-1-Թալին-Քարակերտ-Թուրքիայի սահման հատվածի հիմնանորոգման և հեղինակային հսկողության ծառությունների համար՝ 434,645.0 հազար ՀՀ դրամ:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով որոշմանը, նշել է, որ գործազրկության հետ կապված խնդիրը լուծելու կարևորագույն գործիքներից են նաև կապիտալ ծախսերը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ այդ առումով իրավիճակը վատ չէ, ամեն ինչ արդեն հունի մեջ է ընկնում: «Դուք գիտեք, որ մենք որոշակի խնդիրներ ունեինք տեխնիկական հսկողության հետ կապված, ունեինք հաղթող տեխհսկող ընկերություն, որը մինչև վերջ սպասեց, ապա հրաժարվեց իր պարտականությունների կատարումից: Մենք միջոցներ ձեռնարկեցինք այլ տեխհսկող ներգրավելու:

Պարզապես կուզեմ նշել, որ կառավարության կողմից կապիտալ ծախսերի համար հատկացված շուրջ 22 մլրդ դրամ ծախսերից զատ, այս որոշումը հաստատելուց հետո, այսօրվա դրությամբ մենք կունենանք շուրջ 31 մլրդ դրամի հաստատված ծախս՝ մեր կողմից հայտարարված ճանապարհների շինարարության կենսագործման համար»,-ասել է նախարարը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «ՎԵՈՆ Արմենիա»-ի և «ԹԻՄ»-ի համակենտրոնացումը թույլատրելու որոշումը

«ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):