Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կհասնի՞ արդյոք Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը 1 մլրդ դոլարի (տեսանյութ, գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

10:37 , 11 Սեպտեմբեր 2018

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն երկու երկրների կառավարությունների միջև բարձր մակարդակի բանակցությունների ավարտից երեկ հանդիպել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

«Վրաստանի վարչապետի կողմից շատ ամբիցիոզ ծրագիր է առաջարկվել, և մենք լիովին պաշտպանում ենք այդ ծրագիրը: Կոնկրետ խնդիր է ձևակերպվել՝ առաջիկայում, առաջիկա տարիների ընթացքում փոխադարձ առևտուրը, առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի: Սա մի կոնկրետ թեմա է, որի նկատմամբ բոլորս կարող ենք դիրքավորվել, ունենալ հստակ ճանապարհային քարտեզ և հստակ, պայմանավորված քայլերով գնալ դեպի այդ խնդրի լուծումը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:


Անկեղծ ասենք, եթե Նիկոլ Փաշինյանի Վրաստանի վարչապետի առաջարկած ծրագիրը շատ ամբիցիոզ է որակել, ապա Հայաստան-Վրաստան առևտուրը 1 մլրդ դոլարի հասցնելու հեռանկարը առավել քան ամբիցիոզ է, եթե կուզեք՝ անգամ անիրատեսական՝ գոնե տեսանելի ապագայում։

Սրանում համոզվելու համար՝ բավարար է աչքի անցկացնել Հայաստան-Վրաստան արտաքին առևտրի պաշտոնական տվյալները։ 2017 թվականին երկու երկրների արտաքին առևտուրը կազմել է 250 մլն դոլար (ՀՀ ընդհանուր արտաքին առևտրի 3.9%-ը):

arm-geo

Մեկ մլրդ դոլարի հասցնելը նշանակում է այս ցուցանիշը քառապատկել։ Իսկ դա, մեղմ ասած, հեշտ չէ, քանի որ դինամիկան հակառակ ուղղությամբ է տանում՝ 2018 թվականի հունվար-հունիսին Հայաստան Վրաստան առևտրաշրջանառությունը նվազել է 43.3%-ով և կազմել 61 մլն դոլար (արտաքին առևտրի 1.8%-ը)։

Եթե հետաքրքիր է, ասենք, որ Հայաստանից Վրաստան արտահանման 57%-ը պղնձի խտանյութն է (2017-ին արտահանվել է 89 մլն դոլարի պղնձի խտանյութ)։ Արտահանվում է նաև ծխախոտ (15 մլն դոլար), ապակյա տարաներ (մոտ 8 մլն դոլարի), էլեկտրաէներգիա։ Մնացածը ապրանքները արտահանման մեջ չնչին քանակություն ունեն։ Իսկ Վրաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում ալկոհոլային խմիչք, պարարտանյութեր և այլն։

Մի հետաքրքիր հանգամանք ևս։ Վրաստանը այն քիչ թվով երկրներից է, որի հետ ՀՀ արտաքին առևտուրը դրական հաշվեկշիռ ունի. ավելի շատ արտահանում ենք (2017 թվականին՝ 155 մլն դոլար), քան ներմուծում (93.7 մլն դոլար)։ Ու եթե համատեղ առևտրաշրջանառության ծավալը 1 մլրդ դոլարի գաղափարը վրացական կողմինն է, ապա բնական է, որ Վրաստանը կցանկանա այդ ծավալը մեծացնել հիմնականում իր արտահանումը դեպի Հայաստան մեծացնելու հաշվին։ Այնպես որ, եթե մեզ մոտ Վրաստանի հետ առևտուրը մեծացնելու ցանկություն կա, ուրեմն պետք է այսօրվանից մտածել արտահանման կառուցվածքը դիվերսիֆիկացնելու և վրացական շուկային ավելի շատ առաջարկելու բան ունենալու մասին։

Հ.Գ. – Ի դեպ, պաշտոնական հաղորդագրության մեջ չի նշվում, թե խոսքը ապրանքների՞ առևտրի մասին է, թե՞ ապրանքների և ծառայությունների։ Ու եթե 1 մլրդ դոլարը ներառում է նաև ծառայությունների առևտուրը, ապա 1 մլրդ դոլարին հասնելը դժվար չէ. Հայաստանից Վրաստան մեկնող զբոսաշրջիկների հաշվին ծառայությունների առևտրի ծավալը բավականին մեծ է։ Սակայն, ինչ խոսք, դա մեզ համար ներմուծում է և դրա հաշվին առևտրաշրջանառություն աճեցնելը ամենևին էլ մեր շահերից չի բխում։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%:

Ճռռացողներն ու լոդրերը

«Տեսեք, այսօր որտեղ մենք գնում ենք ՀՀ-ում, մարդիկ հին իներցիայով ասում են՝ դե, աշխատանք լինի՝ աշխատենք։

Արդյո՞ք շինարարությունն աճում է աննախադեպ տեմպով

Վարչապետի խորհրդականի խոսքով, ներդրումներ են կատարվել նաև շինարարության ոլորտում, և շինարարության աճի տեմպերն աննախադեպ են: