Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Վերադարձ լուրերի բաժին

18:29 , 19 Սեպտեմբեր 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության ոլորտի զարգացման մասին խոսելիս կարևորում է ֆինանսավորման գործիքների ակտիվ կիրառումը։

Մասնավորապես, փոքր, միջին և խոշոր ֆերմերային տնտեսությունների կայացման համար պետությունը կսուբսիդավորի վարկի տոկոսները և շահառուներին վարկեր կտրամադրվեն տարեկան 5% տոկոսադրույքով վարկեր մինչև 7 տարի մարման ժամկետով։ Ցածր տոկոսադրույքներով վարկեր են նախատեսվում նաև կաթիլային նոր համակարգերի գծով, որոնց ներդրման համար մշակվել է պետական աջակցության ծրագիր՝ հողօգտագործողներին կտրամադրվեն վարկեր՝ տարեկան 2 տոկոս տոկոսադրույքով և 3 տարի մարման ժամկետով։

Այս ամենի մասին վարչապետը հայտարարել է մեկ ամիս առաջ՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ։

Սակայն վարկերի սուբսիդավորումը միակ ուղղություն չէ։ Կառավարությունը ցանկանում է նաև լուծել գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության հարցը՝ լիզինգի պետական աջակցության ծրագրով։ «Այստեղ հնարավորություն ենք ընձեռում օգտվել ծրագրից 20 տոկոս կանխավճար կատարելով, տարեկան 2 տոկոս լիզինգային տոկոսադրույքով և 3-10 տարի մարման ժամկետով` կախված տեխնիկայի տեսակից», – ասել էր Կարեն Կարապետյանը։

Իսկ ընդհանրապես ի՞նչ ցուցանիշներ ունենք ֆինանսական վարձակալության՝ լիզինգի գծով։

ՀՀ ԿԲ տվյալներով, այս տարվա հուլիսի վերջի դրությամբ բանկերի կողմից տրամադրված ֆինանսական վարձակալության ծավալը կազմել է 2.1 մլրդ դրամ։ Դա բանկային ակտիվների ընդամենը 0.1%-ն է։ Սա, իհարկե, շատ ցածր ցուցանիշ է և խոսում է այն մասին, որ լիզինգը ՀՀ բնակիչների շրջանում մեծ պահանջարկ չունի։

Սակայն վերջին տարիների պատկերն ավելի տխուր է։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, ֆինանսական վարձակալության ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են: Եթե այդ ցուցանիշը 2016 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ 2 մլրդ 372 մլն դրամ էր, այժմ 2 մլրդ 110 մլն է։ Իսկ 2015 թվականի դեկտեմբերին լիզինգի ծավալն ավելի մեծ էր՝ 2.9 մլրդ դրամ։

LEASING

Կհաջողվի՞ արդյոք կառավարությանը ցածր լիզինգային տոկոսադրույքի միջոցով մեծացնել հետաքրքրությունը այս գործիքի նկատմամբ։

Չափից դուրս լավատես լինելու հիմքեր այստեղ չկան։ Այո, տոկոսադրույքը մեծ դեր է խաղում, սակայն ոչ պակաս (բացասական) դեր է խաղում նաև ֆինանսական գրագիտության ոչ բավարար մակարդակը։

ՀՀ բնակչության մի զգալի մասը չգիտի՝ ինչ է լիզինգը, ինչով է այն տարբերվում վարկով տեխնիկա գնելուց, ինչ առավելություններ ունի և այլն։ Իսկ հատկապես գյուղական բնակավայրերում ֆինանսական գրագիտության մակարդակը շատ ավելի ցածր է։ Այնպես որ, բացի էժան տոկոսներից և մարման երկար ժամկետներից թերևս չէր խանգարի քայլեր ձեռնարկել՝ շահառուների ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու ուղղությամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.

Թաքուն թանկացող զամբյուղը

2017 թվականի 2-րդ եռամսյակի միջին ընթացիկ գներով՝ պարենային զամբյուղի արժեքը կազմել է 33 781.1 դրամ։

Տնտեսական ակտիվության աճի տեմպը թուլանում է

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները։