Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կկառուցվի և կվերակառուցվի 230 անասնաշենք

Վերադարձ լուրերի բաժին

13:56 , 04 Ապրիլ 2019

Կառավարությունը հաստատեց Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել կամ վերակառուցել 230 անասնաշենք, փոխհատուցման չափը կկազմի շուրջ 13.8 մլն դրամ, ծրագրի տևողությունը՝ 2019-2021 թթ.։

B4b.am-ի փոխանցմամբ, ծրագրի հիմնական նպատակն է փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության միջոցով բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։

Ծրագրով նախատեսվում է անասնաշենքերի կառուցման համար ծախսերի փոխհատուցում՝ տնտեսավարողներին՝ 50%-ի չափով, զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին՝ շուրջ 70%-ի չափով, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողների համար` շուրջ 70%-ի չափով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱԺ-ն ընդունեց հարկային բարեփոխումների փաթեթը

Կողմ քվեարկեց 73 պատգամավոր, դեմ 32, ձեռնպահ չկար:

«Ակնկալվող ներքին ներդրումները աճել են ավելի քան 7 անգամ». Արտակ Մանուկյան (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ներդրումների կտրուկ նվազման մասին պնդումներին և ներկայացրել որոշ տվյալները, որոնք վկայում են հակառակի մասին։

ԱԺ-ն ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց 10 և ավելի աշխատակից ունեցող ընկերություններում աշխատավարձերի վճարումն անկանխիկ դարձնելու օրենսդրական նախաձեռնությունը: