Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կլուծվի Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքների բնակարանի հարցը

Վերադարձ լուրերի բաժին

Կառավարությունը մայիսի 27-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել «ՀՀ տարեկան պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնակարանային ապահովման ծրագրի մասին» որոշման մեջ, որով սահմանվում է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։ Այդ մասին b4b.am-ը տեղեկացավ կառավարության մամուլի ծառայությունից: Որոշման նպատակն է 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովումը։ Հիմնավորման համաձայն՝ այն նախատեսված է իրականացնել փուլային ձևով: Արդեն ընթանում է հնարավոր 112 ընտանիքների բնակարններով ապահովման միջոցառումը։ 2020 թ.-ին բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչականշրջաններում՝ 185 ընտանիքի համար։

Միգրացիոն ծառայությանը բնակարանների գնման վկայագրերի տրամադրման նպատակով նախատեսված է 2,169,750 հազ. դրամ։ Փոփոխություններով նախատեսվել են կարգավորումներ՝ աջակցությունից օգտվելու անձանց շրջանակը հստակեցնելու համար: Առաջարկվում է սահմանել Երևան քաղաքի վարչական շրջանները, որտեղ իրականացվելու է բնակարանների գնման վկայագրերի տրամադրումը։ Առաջին փուլում պարզ է դարձել, որ առկա են անձինք, որոնց ՀՀ քաղաքացիություն ձեռքբերումը բավականին երկատև գործընթաց է: Առաջարկվում է սահմանել, որ ԲԳՎ կարող են ձեռքբերել նաև այն դեպքում, երբ սկսել են ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը՝ պայմանով՝ կարող են օգտվել տրամադրված ԲԳՎ-ից միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում։

Բանկերը շարունակում են բնականոն աշխատանքը. ՀԲՄ

Բանկային համակարգն ունի բավարար կապիտալ և իրացվելիություն՝ սպասարկելու տնտեսությանը ֆինանսական անհրաժեշտ ռեսուրսներով։

«Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերության տվյալները

Նպատակ դաշտում պետք է նշել «Մենք ենք, մեր սահմանները, Համազգային դրամահավաք»:

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։