Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կլոր սեղան հիմնադրամի բարեգործական արշավը՝ տարեցներին և կարիքավորներին օգնելու համար

Վերադարձ լուրերի բաժին

12:09 , 07 Հուլիս 2020


Կլոր սեղան բարեգործական հիմնադրամը մեկնարկել է բարեգործական արշավ՝ մարզերում բնակվող և համավարակի օրերին առավելագույնը տուժած տարեցներին ու կարիքավոր ընտանիքներին օգնելու համար: Հիմնադրամի օգնությամբ մարզերում գործում են սոցիալական կենտրոններ, որոնք ստեղծվել են Հայ Առաքելական Եկեղեցու թեմերին կից: Կենտրոններն արդեն օգնություն են տրամադրել 700-ից ավելի ընտանիքի և մոտ 60 դպրոցականի:

«Մենք ցանկանում ենք շարունակական դարձնել հիմնադրամի աջակցությունը և չընդհատել օգնության տրամադրումը»,- նշած է Կլոր սեղան բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ: Ցանկացողները կարող են միանալ արշավին՝ ուղարկելով coronavirus բառը 6428 կարճ հեռախոսահամարին՝ բոլոր բջջային օպերատորներից: Նվիրատվություն կարելի է կատարել նաև հիմնադրամի կայքում՝ roundtable-act.am, ինչպես նաև՝ բանկային փոխանցման միջոցով: Հիմնադրամի տարածած հոլովակում ներկայացված են բոլոր մանրամասները:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: