Invalid username or password
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են ուշադրության կենտրոնում պահել սահմանապահ գյուղերը։ Արդյունավետ գործընկերության շնորհիվ այս անգամ բնակարանամուտ են նշել Տավուշի մարզի Դովեղ գյուղում բնակվող Կիրակոսյանները: Ընտանիքը ստիպված է եղել հաղթահարել բազմաթիվ դժվարություններ։ Հայրական տան` անբավարար տարածքի պատճառով, Կորյունն ամուսնությունից հետո իր ընտանիքով ապրել է նկուղային, կիսաքանդ, որոշակի հատվածով հողի մեջ գտնվող շինության մեջ։ Ութ տարվա դժվար կենցաղից հետո, խոնավ և մութ պատերից ազատվելու հույսով՝ Կորյունը գնել է կիսակառույց, սակայն շինարարությունն ավարտել այդպես էլ չի կարողացել։
Ընթացիկ տարվա գարնանը Կիրակոսյանների ընտանիքն ընդգրկվել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրում: Մի քանի ամիս տևած շինարարությունն ավարտելուց հետո ընտանիքը հյուրընկալել է գործընկեր կազմակերպությունների ղեկավարներին և թիմերին՝ միասին նշելու բնակարանամուտի ուրախությունը: Երբ գնեցի կիսակառույցը՝ միայն պատեր էին: Այնքան աշխատանք կար անելու, բայց այնքան քիչ հնարավորություն: Կարողացա միայն տանիքը կառուցել ու կանգ առա: Ձեր աջակցության շնորհիվ վերջապես մեր երազանքն իրականացավ: Մենք արդեն սեփական տուն ունենք: Ապրելու համար արժանավայել պայմաններ և լավ ապագայի հավատ», – ասել է ընտանիքի հայր Կորյունը:
«Կյանքում երբեմն ստեղծվում են այնպիսի իրավիճակներ, որոնք փակուղային են թվում և միշտ չէ, որ հեշտ են հաղթահարվում: Երբ մարդն ամբողջությամբ տրվում է այդ վիճակին, կորցնում է լուծում գտնելու ցանկությունն ու ճանապարհը: Դա էլ տանում է հուսահատության: Մինչդեռ պետք է միշտ հիշել, որ երբ ամպերը ցրվեն՝ արև է լինելու: Մենք շատ ենք առնչվել երկար տարիներ կոտրված հոգեբանությամբ ապրած ընտանիքների հետ: Ձգտել ենք այս ծրագրի միջոցով նրանց վերադարձնել ինքնավստահությունն ու արժանապատիվ կերպով խնդիրը հաղթահարելու կամքը: Կարող եմ վստահաբար ասել, որ դա մեզ հաջողվել է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սահմանապահ համայնքներում այս ծրագրով լուծվում է միանգամից մի քանի խնդիր. հարմարավետ պայմաններով ապահովվելով՝ ընտանիքները մնում և արարում են հայրենի հողում, պահում են սահմանը, շենացնում ու զարգացնում համայնքը։ Այս ընտանիքի դժվարություններն արդեն անցյալում են։ Այժմ պետք է միայն առաջ շարժվել»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Տարիների համագործակցության արդյունքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ, Տավուշի մարզում կառուցվել, գնվել կամ վերանորոգվել է 50 տուն:
Դիտումներ 468
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:
Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։