Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կթույլատրվի որոշ հումքատեսակների փոխադրումը

Վերադարձ լուրերի բաժին

13:57 , 18 Մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև: Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։ Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը :

Ապրանքների ցանկը՝ այստեղ ։

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

Ժամանակավորապես չի գործելու Աջափնյակի՝ Շինարարների 3/1 հասցեում տեղակայված սպասարկման սրահը

Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն:

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը: