Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կընդլայնվի ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը

Վերադարձ լուրերի բաժին

17:58 , 28 Փետրվար 2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը: Նիստի ընթացքում կառավարությունն ընդունել է որոշում, որով հստակ կսահմանվեն ՀՀ դեղեր, դեղանյութեր, դեղաբուսական հումք և հետազոտվող դեղագործական արտադրանք ներմուծելու և ՀՀ տարածքից արտահանելու, ներմուծման և արտահանման համար իրականացվող փորձաքննության կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու համար անհրաժեշտ չափանիշները: Սահմանվել են դեղագործական արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից և ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծման առանձնահատկությունները, ընդլայնվել են ներմուծվող դեղերի որակի նկատմամբ ներմուծողի պատասխանատվության շրջանակը, կրճատվել է պարտադիր լաբորատոր փորձաքննության փուլը ներմուծման հավաստագրման ընթացքում և այլն:

Գործադիրը նաև որոշել է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թ. դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» որոշումը: Դա հնարավորություն կտա չշեղվել ԵԱՏՄ միասնական մաքսային (ոչ սակագնային) կարգավորումներից, առավել ամբողջական և հստակ կիրառելի դարձնել ԵԱՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված միասնական ոչ սակագնային կարգավորումները, արգելքները և սահմանափակումները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԵԱՏՀ ներկայացուցիչները Երևանում քննարկել են հարկային քաղաքականության և վարչարարության հարցերը

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև անդամ պետությունների հարկային մարմինների միջև փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին: