Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կընդլայնվի ագրովերամշակմանը տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի շրջանակը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

17:49 , 28 Փետրվար 2019

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Այդ մասին b4b.am-ին հայտնեց կառավարության մամուլի բաժինը: Կառավարությունը հաստատել է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշկման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը: Այն կնպաստի պտուղբանջարեղեն և խաղող վերամշակողներին տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման մատչելիության մակարդակի բարելավմանը: Բացի այդ, դրանից օգտվելու հնարավորություն կընձեռվի նաև կաթ վերամշակող տնտեսավարողներին։ Նախատեսվում է դյուրացնել տրամադրվող նպատակային վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը: Ավելացվելու է տրամադրվող վարկերի վերին շեմը, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու նպատակով գյուղացիական տնտեսություններին տրամադրվելու է կանխավճար, ընդլայնվելու է ծրագրի գործողության շրջանակը և ընդգրկվելու է կաթի գնման ուղղությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսական մթերքներ վերամշակող արդյունաբերության ոլորտի գրավչության մակարդակը, էականորեն կմեղմվի գյուղատնտեսական մթերքների իրացման հիմնախնդիրը, կմեծանա գյուղատնտեսական հումքի պահանջարկը: Նախադրյալներ կստեղծվեն ոլորտում վարկունակ պահանջարկի մակարդակի բարձրացման համար, ինչը կհանգեցնի գյուղատնտեսական մթերքների գնման դիմաց գյուղացիական տնտեսություններին կատարվող վճարումները կարճ ժամկետներում կատարելուն։ Բացի այդ, վերամշակողների և գյուղացիական տնտեսությունների միջև կհաստատվեն հումքի գնման պայմանագրային հարաբերություններ, որը գյուղացիական տնտեսություններին կտա արտադրված հումքի իրացման կայուն երաշխիքներ։

Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը մանրամասներ է ներկայացրել նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի և համապատասխան որոշումների նախագծերի մասին:

Տիգրան Ավինյանը կարևորել է բոլոր ծրագրերի արդյունավետության գնահատման մոնիթորինգի պարբերաբար իրականացումը՝ առկա խնդիրները տարվա ընթացքում պարզելու և դրանց լուծում տալու նպատակով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«BUSUU» լեզուների ուսուցման հավելված՝ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների համար

2878 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում: Ռոումինգում գտնվելիս, SMS հաղորդագրությունների համար վճարը գանձվում է համապատասխան ուղղության սակագների հիման վրա:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջնորդության դպրոցի» ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը կառավարման ոլորտում

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը:

Ucom-ը երկարացնում է անասահմանափակ ինտերնետի առաջարկը Level up 4700 և Level up 5500 բաժանորդների համար

Բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը: