Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կերոսի՞ն, թե՞ վառարանային վառելիք. ներկրողը մոլորեցրել է սպառողին. ՊԵԿ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

17:04 , 20 Մարտ 2017

Պետական եկամուտների կոմիտեն վառելիքի ներմուծման և իրացման շղթայում խոշոր խախտում է բացահայտել: «ԱՐԱԳԳ» ընկերությունը տարեսկզբից ներկրած վառարանային վառելիքն օրենքը շրջանցելով փորձել է իրացնել իբրև կերոսին ու դիզելային վառելիք: Վառելիքի մի մասը վաճառվել է Գորիսում վառելանյութի մանրածախ առևտրով զբաղվող 2 անհատ ձեռնարկատիրոջ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններն իրացրել են վառելանյութի մի մասը՝ դիզելային վառելիքի հետ խառնելով: Ներկրողը նաև հաշիվ-ապրանքագիր է դուրս գրել մեկ ընկերության անունով, սակայն հարկային օրենսդրությունը խախտելով՝ փաստացի մատակարարել է մեկ ուրիշին: Տնտեսվարողը նոր խմբաքանակներ է ներկրել Իրանի Իսլամական Հանրապետությունից: Լաբորատոր փորձաքննությունը, սակայն, ցույց է տվել, որ ներկրված վառելիքը չի համապատասխանում մեր երկրում սահմանված ինչպես նախկին, այնպես էլ վերջերս փոխված չափանիշերին, ուստի մաքսային մարմինը չի թույլատրել ապրանքի ձևակերպումը:

«ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները նախկինում ներմուծված և մի քանի ընկերությունների վաճառված ենթադրյալ կերոսինից ու դիզելային վառելիքից փորձանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության: Ստացված եզրակացությունների համաձայն` ներմուծված ենթադրյալ կերոսինն իրականում հանդիսանում է վառարանային վառելիք, իսկ ենթադրյալ կերոսինի և դիզելային վառելիքի խառնուրդը` վառարանային վառելիքի ու դիզելային վառելիքի խառնուրդ»,-նշել է ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնի պետ Արթուր Ուզունյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերությունը վառելիքի մի մասը տեղափոխել է Արմեն Մուրադյանին պատկանող ջերմոց: «Հատկանշական է, որ ջերմոցում տեղադրված 2 վառարանները նախատեսված չեն կերոսինի այրման համար»,-նկատել է կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 1-ին բաժնի պետ Վահրամ Ադամյանը: «Մարտ ամսին ընկերության ներկրած վառարանային վառելիքի ողջ խմբաքանակից վաճառվել է ընդամենը 285 լիտր, ինչը վկայում է Հայաստանում այդ ապրանքատեսակի պահանջարկի գրեթե բացակայության մասին»,-նշել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Գարեգին Առաքելյանը:

«ԱՐԱԳԳ» ընկերության՝ վերջին ամիսների գործունեության մասին տվյալները հիմնավորում են, թե ինչու է ներկրողը ՊԵԿ-ի տեսադաշտում հայտնվել: Սակայն անտեսելով ակնհայտ խախտումները՝ գործարարը խնդրի հետ կապված դիմել էր նաև ԱԺ պատգամավորներից մեկին: «Ներկրողի և նրա գործընկերների մոտ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները հիմք են տալիս պնդելու, որ տնտեսվարողները թույլ են տվել մի խումբ իրավախախտումներ՝ այդ թվում անապրանք գործարքներ իրականացնելու և սպառողներին մոլորության մեջ գցելու հատկանիշներով»,-ընդգծել է ՕՀՎ պետ Գարեգին Առաքելյանը: Խոշոր չափերով սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության բաժնում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ենթակայության հարցը որոշելու համար:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Քննարկվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված միջոցառումների կատարման ընթացքը

Որոլտային պատասխանատուները ներկայացրել են մինչև հիմա կառավարության հաստատած ծրագրերի ընթացքը:

Գործարկվել է Covid-19 Armenia հավելվածը

AC19 հավելվածն այլևս չի գործելու:

ՏԵՍՆԱՅՈՒԹ: Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ

«Ցավոք, չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր այս պայմաններում ունեն աջակցության կարիք»,- Նիկոլ Փաշինյան: